Իշխանական պրոպագանդայի թիրախում հայտնված Սեդան Քաշաթաղի շրջանից է. ֆեյքային գրոհից հետո հրապարակվել է աղջկա ծննդյան վկայականը

article-image

Նոյեմբերի 19-ին վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով մայրաքաղաքում անցկացվող բողոքի ցույցերը հարթ չընթացան. որոշ ցուցարարներ բռնի ուժով բերման ենթարկվեցին:

Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկում, որտեղ ցուցարարները պատ էին կազմել ու պարալիզացրել երթևեկությունը, «88FU988» համարանիշով ավտոմեքենան վրաերթի ենթարկեց ցույցի մասնակից աղջիկներից մեկին՝ Սեդա Մակարյանին: Վերջինս, ով ավտովթարից րոպեներ անց հայտնել էր, թե բուժօգնության կարիք չունի և շարունակել էր իր մասնակցությունը բողոքի ակցիաներին, հայտնվել էր իշխանական քարոզչամեքենայի թիրախում: Պատճառն այն էր, որ աղջիկն ասել էր, թե «բողոքի ակցիային մասնակցում է հանուն հայրենիքի և հանուն իր Արցախի»:

«Ես արցախցի եմ, ես իմ տունն եմ ուզում Արցախում, քանի մեքենա ուզում է՝ ինձ տակը գցի, ես իմ տունը դավաճան Նիկոլից ուզում եմ»,- ասել էր Սեդան: Վերջինս նաև ՀՅԴ Երիտասարդական Միության անդամ է և զբաղվում է լրագրությամբ:

Տեղի ունեցածից հետո Սեդան հայտնվել էր իշխանական քարոզչության թիրախում. ֆեյքային հաձակումներ, ծաղրանքներ, հայհոյանքներ: Տարատեսակ վիրավորական մեկնաբանություններն ուղեկցվել են նրանով, որ կասկածի տակ է դրվել այն, որ Սեդան Արցախում չի ծնվել և 10000 դրամի համար փողոց է փակում: Ծաղրական մեկնաբանություններ են եղել նաև Սեդայի կուսակցական պատկանելիության և լրագրողական գործունեության հետ կապված:

Ֆեյքերի, իշխանության քարոզչությամբ զբաղվող այլ անհատների և մեկ կենտրոնից կառավարվող էջերի հրապարակումներն առանց մեկնաբանության ներկայացնում ենք ստորև.

 

 

Ֆեյքային գրոհից հետո Սեդան հրապարակել է ծննդյան վկայականն ու «փակել» չարախոսների բերանները:

«Բոլոր վաճառված, անուղեղ մարդկանց համար, ովքեր առանց ինձ ճանաչելու ներկայանում են իմ դասընկեր, հարևան և այլն ու ասում, որ ես Արցախցի չեմ։ Բոլոր նրանց համար ովքեր արցախցի լինելուս փաստը սարքել են եսիմ ինչ։ Ձեր կարծիքն ինձ համար մեկա, բայց սա ստեղ դնեմ, որ չհաչաք»,- գրել է Սեդան:

Փողոցներ փակելով իշխանության եկածները ոչ միայն շարունակում են իրենց գործիքակազմը իրենց դեմ օգտագործողներին բռնությունների ենթարկել, այլ նաև իշխանության վերջին օրերն անգամ ծառայեցնում են ֆեյքային գրոհների և մարդկանց վարկաբեկելու համար:

 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Աղբյուր` AntiFake.am 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն