Պատերազմի օրերին ԱԺ իմքայլական մի շարք պատգամավորներ և մի քանի այլ պաշտոնյաներ դիմել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն՝ մուտքի արտոնագիր ստանալու համար, սակայն մերժվել են. «Փաստ»

article-image

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մենք արդեն անդրադարձել ենք այն տեղեկություններին, որ եվրոպական մի շարք երկրների դեսպանատներ մեծամասամբ հրաժարվում են Հայաստանի քաղաքացիներին «վիզա» տրամադրել, այդ թվում՝ առողջական խնդիրների հիմքով Եվրոպական որևէ երկիր մեկնելու ցանկություն ունեցողներին:

Ըստ մեզ տեղեկություն հաղորդած քաղաքացիների՝ հիմա ավելի շատ մերժում են «չվստահելու» կամ «կասկածի» հիմքով: Բանն այն է, որ եվրոպական երկրների դեսպանատները կասկածներ ունեն, որ այդ քաղաքացիները առողջական վիճակը պատրվակ են օգտագործում երկրից հեռանալու համար՝ կապված նախ՝ պատերազմի, ապա և Հայաստանում ստեղծված անառողջ մթնոլորտի ու ներքաղաքական բարդ իրավիճակի հետ:

Պարզվում է, սակայն, որ «վիզա» տրամադրել մերժում են ոչ միայն եվրոպական երկրների դեսպանատները և ոչ միայն «շարքային» քաղաքացիներին: «Փաստ» թերթի տեղեկություններով՝ պատերազմի օրերին ԱԺ «իմքայլական» մի շարք պատգամավորներ և մի քանի այլ պաշտոնյաներ դիմել են Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատուն՝ մուտքի արտոնագիր ստանալու համար, սակայն մերժվել են:

Թե կոնկրետ ինչ նպատակով են դիմել և թե այդ դիմումներից քանիսն են եղել «աշխատանքի բնույթով», ցավոք, ճշտել չհաջողվեց: Այդուամենայնիվ, ուշագրավ է, որ դիմածներից որևէ մեկի (այլ աղբյուրների փոխանցմամբ՝ գերակշիռ մեծամասնության) խնդրանքը ԱՄՆ-ի դեսպանատունը չի բավարարել»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Աղբյուր՝ «Փաստ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն