Դավիթ Սանասարյանի կողմից 9-ամյա երեխային վրաերթի ենթարկելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ

article-image

ՀՀ պետական վերահսկողական ծառայության լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի կողմից 9-ամյա երեխայի վրաերթի ենթարկելու փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին մասով ՃՈ հետաքննիչի կողմից հարուցվել է քրեական գործ, Facebook-յան իր էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

«Համաձայն դատաբժշկական փորձաքննության եզրակացության, երեխայի առողջությանը վրաերթի հետևանքով պատճառվել է միջին ծանրության վնաս», - նշել է փաստաբանը։

Հիշեցնենք, որ Analitik.am կայքը գրում էր, որ 2019 թ. սեպտեմբերի 12-ին ՊՎԾ նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանը Կիևյան 4 հասցեում գտնվող շենքի կամարանցումի (դալան) մոտ վրաերթի է ենթարկել 9-ամյա Ա.Ղևոնդյանին:



Դավիթ Սանասարյանն հերքել էր տեղեկությունըայն անվանելով «հերթական շառը»։ Սակայն Analitik.am կայքի լրագրողը զրուցել էր երեխայի մոր հետ, որն էլ մանրամասներ էր ներկայացրել դեպքից։ Երեխային վրաերթի ենթարկելուց հետո Սանասարյանը որևէ բան չէր ձեռնարկել։ Պատահական անցորդներից մեկը զանգել էր Ա.Ղ.-ի մայրիկին, ով էլ երեխային տեղափոխել էր «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն:

Տեսանյութի հրապարակումից ժամեր անց Դավիթ Սանասարյանն իր ֆեյսբուքյան էջում կրկին հրապարակում էր արել, սակայն այս անգամ ոչ թե հերքել էր տեղի ունեցածը, այլ նշել, որ ինքը ոչ թե վրաերթի է ենթարկել երեխային, այլ «երեխան մեքենայի կողքից՝ քարի վրայից թռնելուց դիպչել է մեքենային և ընկել գետնին», ըստ էության հակասելով իր նախորդ հրապարակմանը, որում հերքել էր իր որևէ տեսակի առնչությունը մեծ աժիոտաժ առաջացրած միջադեպի հետ։

Դեպքի առնչությամբ քրեական գործից կարելի է ենթադրել, որ այս անգամ ևս Դավիթ Սանասարյանը ստել է՝ ներկայացնելով, որ որևէ առնչություն չունի դեպքի հետ։

 

Հոդվածի ռուսերեն տարբերակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն