(VIDEO) ՊՆ-ն, վարչապետի խոսնակը և Գեղարքունիքի մարզպետը ստում են. ադրբեջանցիներն իրականում կոտրել են Քարվաճառի դարպասները և մուտք գործել Սոթքի հանքավայր. ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ

article-image

ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ԱԺ-ում հայտնել է. «Ես ահազանգեր ստացա,  որ խնդիր ունենք այս պահի Քարվաճառի սահմանին, երեկ դրված Քարվաճառի դարպասները այսօր արդեն կոտրվել են և իրենք առաջ են գալիս: Դա մեղմ ասած խայտառակություն է»։

ՀՀ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Շաքե Իսայանն էլ գրել է. «Քարվաճառի դարպասները ադրբեջանցիները դեն են նետել և առաջ շարժվել: Այս պահին նրանք Սոթքի տարածքում են», - գրել է պատգամավորը։

Սոթքի հանքում ադրբեջանցիների ներխուժման մասին ահազանգել է նաև ԼՀԿ խմբակցության պատգամավոր Հարություն Բաբայանը։ Նա նշել է, որ Սոթքի հանք են ներխուժել ադրբեջանցի 80 զինվորականներ։

Տեղեկությունները հերքվել են ՀՀ ՊՆ-ի, վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի և Գեղարքունիքի մարզպետի կողմից։

Պաշտպանության նախարարությունը հայտնել է. «Տարբեր լրատվամիջոցներով շրջանառվող լուրերը, թե ադրբեջանցի զինվորականներ են ներխուժել Սոթքի ոսկու հանքավայր և աշխատակիցներից պահանջել ազատել տարածքը` չեն համապատասխանում իրականությանը»:

Վարչապետի խոսնակը ասել է, որ լուրը չի համապատասխանում իրականությանը և նշել է, որ սպասում է Գեղարքունիքի մարզպետի պարզաբանմանը:

ArmLur.am-ի հետ զրույցում Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը նույնպես հերքել է տեղեկությունը. «Խնդիրը դարպասի տեղադրման վայրի հետ է կապված, որը հիմա եռակողմ քննարկման փուլում է, իսկ ինչ վերաբերվում է հանքի բուն տարածք նրանց մուտքին, դա իրականությանը չի համապատասխանում»։

Մինչդեռ սոցիալական ցանցերում տարածվող տեսանյութերը ապացուցում են, որ ՊՆ-ն, վարչապետի խոսնակը և Գեղարքունիքի մարզպետը ստում են և որ իրականում ադրբեջանցի զինվորականները կոտրելով Քարվաճառի դարպասները ներխուժել են Սոթքի հանքավայր։ Տեղեկությունը հաստատել են AntiFake.am-ի՝ Սոթքի հանքավայրում աշխատող և հարակից համայնքներում բնակվող մեր աղբյուրները։ Տեղեկությունը ArmLur.am լրատվականի հետ զրույցում հաստատել է նաև Սոթքի դպրոցի տնօրեն Արտակ Մելքոնյանը, ինչպես նաև Սոթքի գյուղապետ Հակոբ Ավետյանը՝ Aysor.am-ի հետ զրույցում։

Տեղեկությունները հաստատող ապացույցները՝ ստորև.

 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն