Նիկոլ Փաշինյանի տխրահռչակ հեռուստաուղերձը ևս մեկ անգամ ի ցույց դրեց նրա թշվառ վիճակն ու ավարտված քաղաքական ապագան. Արթուր Վանեցյան. Aysor.am

article-image

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր իր հեռուստաուղերձում հայտարարեց, որ իրեն քննադատողները «ներհայաստանյան հանրահայտ խմբեր են արտաքին ուժերին համընթաց» և «մեր ազգային հպարտության ու արժանապատվության խոցերը բորբոքելը դարձրել են իրենց հիմնական անելիքը»։

Փաշինյանի այս հայտարարությունն Aysor.am-ը խնդրեց մեկնաբանել Արթուր Վանեցյանին, որի գրլխավորած «Հայրենիք» կուսակցությունը ևս վարչապետին քննադատողներից է:

«Պարզ է չէ՞, թե հեռուստաուղերձի անվան տակ ինչով է Նիկոլ Փաշինյանը զբաղված այս օրերին, երբ անհետ կորածների, գերիների ծնողները խելագարվում են՝ որևէ հստակ լուր ու պատասխան չունենալով։ Նիկոլ Փաշինյանի տխրահռչակ հեռուստաուղերձը ևս մեկ անգամ ի ցույց դրեց նրա թշվառ վիճակն ու ավարտված քաղաքական ապագան և ևս մեկ անգամ ապացուցեց այն, ինչ բազմաթիվ անգամներ եմ ասել։ Նիկոլ Փաշինյանն անհույս ստախոս է, անպատասխանատու և իր խոսքի արժեքը չգիտակցող մարդ։ 2.5 տարի քաղաքական շոուներ բեմադրող, հանրությանը ստով կերակրած, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը տապալած, երկիրը պատերազմի հասցրած, իսկ հետո հայրենիքի մի զգալի հատվածը վատնած մարդն այսօր իրեն թույլ է տալիս ազգային հպարտության ու արժանապատվության խոցեր բորբոքելուց խոսել՝ չընդունելով դրանում անձամբ իր մեղքն ու պատասխանատվությունը, ես ի՞նչ մեկնաբանեմ», - Aysor.am-ին ասաց Արթուր Վանեցյանը:

Նրա խոսքով՝ տեղի ունեցածի ամբողջ ողբերգությունն այն է, որ «հաղթանակած ժողովրդի ձեռքից հպարտությունը խլած ձախողակին թվում է, թե մարդկանց նորից իրար դեմ հանելով՝ որևէ հարցում հաջողելու է»։

«Չարաչար սխալվում է։ Հանրահայտ խմբերի ու արտաքին ուժերի մասին խոսում է մի մարդ, ում շրջապատում ծվարած դավադիր ուժերն ու գործակալական ցանցերը սկզբում փորձեցին մեր ազգային ինքնությունն ու արժանապատվությունը ոչնչացնել, պատերազմի ընթացքում ջուր լցրեցին իշխանական քարոզչամեքենայի ջրաղացին, իսկ այսօր էլ փորձում են արդարացնել պատերազմը տանուլ տված Փաշինյանին։
Փաշինյանի սուտը չի անցնելու, նրան չի հաջողվելու երկարացնել իր հիվանդ ու Հայաստանի համար կործանիչ իշխանությունը։ Նա պետք է ամաչի անհետ կորածների ու գերիների ծնողների աչքերին նայելուց։ Մեր հասարակությունը, ցավոք, ուշ, ծանր կորուստների գնով հասկացավ, թե ով է Նիկոլ Փաշինյանը ու չեմ կարծում, որ նրան մեկնաբանելու խնդիր կա։ Այսօր միակ խնդիրը նրան օր առաջ հեռացնելն է, և երկրի ու ժողովրդի գլխին կախված սպառնալիքները չեզոքացնելը», - հայտարարեց Արթուր Վանեցյանը:

Աղբյուր՝ Aysor.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն