(VIDEO) Երբ դու խնդրողի կամ վնգստացողի դերում ես, որևէ մեկն արագ չի արձագանքի քո խնդրանքներին. Արա Սաղաթելյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին. «Փաստինֆո»

article-image

Հայաստանի իշխանությունները պատշաճ քայլեր չեն իրականացնում կորած զինվորներին հայտնաբերելու ուղղությամբ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ՀՀ ԱԺ նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը նշեց, որ մոտ հինգ օր առաջ հեռախոսազանգ է եղել մի խումբ տղաների կողմից, որոնք ինչ-որ տեղ պատսպարվել են Զանգելանի տարածքում և չեն պատկերացնում՝ ինչ պետք է իրենց հետ լինի։ 

«Ժամանակակից տեխնիկական միջոցներով կարելի էր շատ հստակ տեղորոշել այդ մարդկանց վայրը և փորձել գործողություններ ձեռնարկել։ Երեկվա դրությամբ՝ ոչինչ չի արվել, հիմա կնստի իրենց հեռախոսների մարտկոցները և պատերազմի ավարտից հետո կունենանք մի քանի զոհ ևս՝ սովից, անճարությունից, վերքերից մահացած մեր տղաների»,- ասաց նա։

Դիտարկմանը, որ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում ադրբեջանցիները թույլ չեն տալիս աշխատանքներ իրականացնել՝ Սաղաթելյանն արձագանքեց՝ նշելով, որ չի կարող հստակ ասել՝ ով պետք է բանակցություններ վարի, բայց հստակ ասում է, որ յուրաքանչյուր փաստաթուղթ պետք է ստորագրվի ժամանակին և արժանապատվորեն։

«Երբ դու չունես կարգավիճակ, թեկուզ այդ երեք ստորագրողների մեջ, երբ դու ինչ-որ խնդրողի կամ վնգստացողի դերում ես, որևէ մեկն արագ չի արձագանքի քո խնդրանքներին կամ վնգստոցին, որովհետև այսօր պարզ չէ դու ով ես, դու ստորագրել ես փաստաթուղթ և հպարտանում ես նրանով, որ օրական երկու-երեք անգամ զանգում ես այլ երկրի ղեկավարին։ Այլ երկրի ղեկավարը չի գալու քո փոխարեն լուծի քո երկրի հարցերը։ Հրաժարականը և նոր կառավարության ձևավորումը. դա է ամենաճիշտ, ողջամիտ և կարճ ճանապարհը և ամեն օր մեր կորուստները որպես ազգ, որպես երկիր աճելու են, ինչպես աճեցին մեր զոհերը՝ պատերազմի ամեն հաջորդ օրվա ընթացքում»,- նշեց Սաղաթելյանը։

Նրա խոսքով՝ հիմա ավանտյուրիզմի, դեմքը փրկելու կամ «մենք կուղղենք մեր սխալները» քարոզելու ժամանակը չէ, քանի որ վերջիններս ի վիճակի չեն ուղղել իրենց սխալները, որովհետև ի վիճակի լինելու դեպքում այդ սխալներին չէին հասցնի։ Ըստ Սաղաթելյանի՝ այդ մարդիկ պատրաստվածություն չունեն, պատկերացում, թե ինչ է պետությունը և ինչպես է գործում՝ չունեն այդ մարդիկ և աշխատանքները տարվում են ներքին լսարանի համար։

«Երկիրը կորցնում է իր դիրքերը՝ բոլոր տեղերում, հայերն այլ երկրներում ընկճված են և շատ վատ են զգում այլ ազգային միջավայրերում և դա ունենալու է հետևանքներ։ Կլինի շղթայական ռեակցիա, շարունակական, ինչպես շարունակական էր մեր զոհերը՝ պատերազմի ամեն հաջորդ օրվա ընթացքում և վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, քաջ իմանալով, որ ամեն օրը բերում է նոր զոհեր, նոր գերեվարված անձինք և նոր անհայտ կորածներ, անհասկանալի է, թե ինչի վրա հույսը դնելով, ամեն օր ձգում էր»,- ասաց Սաղաթելյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Աղբյուր՝ «Փաստինֆո»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն