(VIDEO) Միակ բանը, որ այս երկրի համար պետք է անես` հրաժարական գրելն է. Նարեկ Սամսոնյանը` Նիկոլ Փաշինյանին

article-image

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա տեսաուղերձին:

Սամսոնյանը նշել է, որ Նիկոլ Փաշինյանը իր յուրաքանչյուր ելույթով ավելի է սրում մարդկանց տրամադրությունները:

«Այսօր Նիկոլ Փաշինյանը Հայաստանում չունի իշխանություն, քանի որ այսօր Հայաստանում ամենաիշխանամետ կառույցները հայտարարել են, որ իշխանությունը պետք է հեռանա»,- ասել է Սամսոնյանը:

Սամսոնյանը համոզմունք է հայտնել, որ Նիկոլ Փաշինյանը վերջում լքելու է իր թիմին՝ թողնելով նրանց ճակատագրի քմահաճույքին, և փորձելու է փախչել:

«Մենք մեռնող քաղաքական գործչի կարապի երգեր ենք լսում»,- ասել է Սամսոնյանը:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ներհայաստանյան ուժերի վերաբերյալ հայտարարություններին` Սամսոնյանը նկատել է. արդյո՞ք Փաշինյանը նկատի ուներ սորոսականներին, որոնք ակնհայտորեն գտնվում են արտաքին ուժերի ղեկավարության ներքո, թե՞ այն մարդկանց, որոնք  պահանջում են իր հրաժարականը,  թե՞ նրանց Ռուսաստանից են ուղղորդվում:

«Արդյո՞ք մեզ հայտնի արտաքին ուժը Ռուսաստանն է, թե՞ մեկ այլ արտաքին ուժ»,- ասել է Սամսոնյանը:

Սամսոնյանը համոզմունք է հայտնել, որ Նիկոլ Փաշինյանը հիմքեր է ստեղծում, որ երբ հասարակությունը պահանջի իր հրաժարականը՝ հայտարարի, որ Ռուսաստանը իրեն ստիպում է հրաժարական տալ և միջամտում է Հայաստանի ներքին գործերին:

«Նիկոլ Փաշինյանը փորձելու է Ռուսաստանին մեղադրել ներհայաստանյան գործընթացների մեջ: Նա հանուն իր իշխանության պատրաստվում է «գցել» Ռուսաստանին»,- ասել է Սամսոնյանը:

Սամսոնյանը նաև անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի` «անինշխանության» մասին դիտարկմանը` նշելով, որ Հայաստանում այսօր անիշխանություն է, և որևէ պատրանք ստեղծելու կարիք չկա:

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահը նշել է, որ նոյեմբերի 9-ի երեկոյան Նիկոլ Փաշինյանը դիտմամբ է զորքերը հետ քաշել կառավարական ամառանոցից և անպաշտպան թողել կառավարության շենքն ու կառավարական ամառանոցը` իմանալով, որ զայրացած հասարակությունը կարող է նման կերպ վարվել, որը նրան հիմքեր կտար ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ հետապնդում սկսել:

Սամսոնյանը միաժամանակ նշել է, որ մի քանի շաբաթ է` Նիկոլ Փաշինյանը զինում է մարդկանց, մինչդեռ ոստիկանությունը, իմանալով այդ մասին, չի իրականացնում իր գործառույթը:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հասարակության կողմից իրեն աջակցելու մասին հայտարարությանը` Սամսոնյանը նշել է, որ Նիկոլ Փաշինյանի մեղքով Արցախի 70 տոկոս տարածքի կորուստների և հազարավոր զոհերի պայմաններում Փաշինյանը ուղղակի չունի հասարակության աջակցությունը:

«Այլևս հպարտ քաղաքացի չկա Հայաստանում: Նիկոլ Փաշինյանն է այս ամբողջ իրավիճակի պատասխանատուն: Արցախցին լրիվ լքված է, արցախցուն ոչ միայն տնից եք զրկել, այլև արցախցուն ապագայի հույսից եք զրկել»,- նշել է Սամսոնյանը::

Սամսոնյանը նշել է, որ Նիկոլ Փաշինյանը ստում է, որ Հայաստանում արյունով իշխանություն են վերցրել և պահել: «Դու ես արյունով իշխանությունը պահելու ջատագովը: Դու արյունով փորձելու ես իշխանությունդ պահել»,- դիմելով Փաշինյանին` ասել է Սամսոնյանը:

Նարեկ Սամսոնյանը նշել է, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում չունի ժողովրդի վստահությունը, քանի որ բոլորը վստահ են, որն այս իրավիճակի մեղավորը հենց Նիկոլ Փաշինյանն է, հակառակ դեպքում` ինչու պետք է իրեն շրջապատեր թիկնապահներով ու ավելացներ կառավարության շենքի անվտանգությունը:

Նիկոլ Փաշինյանի պատերազմի ընթացքում հասարակությանը ճիշտ տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ պնդումը Սամսոնյանը «լկտի սուտ» է որակել. «Այս մարդիկ ամբողջ օրը բացառապես խաբել են, հիմա ինչքան լկտի է մարդը, որ ասում է` «մենք ողջ պատերազմի ընթացքում ասել ենք ճիշտը»»:

«Աննա Հակոբյանը հավասարապես դատվելու է ռազմական տրիբունալով»,- ասել է Սամսոնյանը` թվարկելով այն գործողությունները, որոնց մասնակից է եղել վարչապետի կինը` Աննա Հակոբյանը:

Սամսոնյանը, անդրադառնալով անհետ կորած զինծառայողների հարցին, նշել է, որ Նիկոլ Փաշինյանը ստում է նաև նրանց ծնողներին: «Դու գերի հետ բերող չես, քեզ ոչ մեկ գերի հետ չի տալու, ու դու էլ դա լավ գիտես»,- ասել է Սամսոնյանը:

«Դու արյան գնով պահելու ես քո իշխանությունը: Քո ասածը սա է: Դու ինչքան մնաս, ավելի շատ ես հանձնելու, դու ինչքան մնաս, ավելի շատ ես վիրավորելու, անարգելու արդեն իսկ վիրավորված, անարգված ու սգավոր ծնողներին: Այս երկիրը դու սևով պատեցիր: Երեսուն տարվա նախկինների պահածը հանձնեցիր 5000 զոհով և մի ստորագրությամբ: Դու այլևս այս երկրի համար ոչինչ չունես անելու: Միակ բանը, որ այս երկրի համար պետք է անես` հրաժարական գրելն է»,- ասել է Սամսոնյանը:

Մանրամասները` տեսանյութում:

 

 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն