Ռուսաստանցի պաշտոնյաները մերժել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ հանդիպելու խնդրանքը. ստիպված այցը պաշտոնականից դարձրել են մասնավոր. բացառիկ մանրամասներ. «​Mediaport»

article-image

«Mediaport» տելեգրամյան ալիքը բացառիկ մանրամասներ է հայտնել, ըստ որոնց Ռուսաստանցի պաշտոնյաները մերժել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ հանդիպելու խնդրանքը. ստիպված այցը պաշտոնականից դարձրել են մասնավոր:

«Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երկու շաբաթ է՝ փորձում է հանդիպումներ ստանալ ռուսական կողմից, բայց ապարդյուն:

ՀՀ նախագահը տարբեր քաղաքական ուժերի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, թե իբր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հրավերով այցելելու է Ռուսաստան, ինչը բացարձակ սուտ է:

Արմեն Սարգսյանին չի հաջողվել հանդիպում կազմակերպել ոչ միայն ՌԴ արտգործնախարարի, այլ ավելի ցածր պաշտոնյաների հետ ևս:

Այդ է պատճառը, որ ՀՀ նախագահի աշխատակազմը առավոտյան հայտարարություն տարածեց, թե վերջինս ՌԴ է մեկնում մասնավոր այցով:

Mediaport-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Արմեն Սարգսյանն առավոտյան եղել է Մոսկվայի մոտակայքում գտնվող իր մսի գործարանում, փորձել է հանդիպումներ կազմակերպել ռուսաստանահայ խոշոր գործարարների հետ, բայց կրկին մերժում է ստացել:

Այս պահին փորձում է հանդիպում կազմակերպել ՌԴ հայ համայքնի հետ. համայնքի ակտիվ ներկայացուցիչների մի մասը մերժել է հանդիպման առաջարկը, կազմակերպչական աշխատանքները դեռ շարունակվում են»,- գրել է ալիքը։

Աղբյուր՝ «Mediaport»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն