Սամվել Ալեքսանյանն ԱԺ-ին պատկանող միկրոավտոբուսով «Մեգամոլից» հեռացրել է Փաշինյանին սպասարկող ֆեյքերի ֆաբրիկայի համակարգիչները. գործընթացին աջակցել է Հայկ Սարգսյանը

article-image

Սամվել Ալեքսանյանն այսօր  ԱԺ-ին պատկանող  363 HH 11 պետհամարանիշով միկրոավտոբուսով իրեն պատկանող «Մեգամոլից» հեռացրել է Փաշինյանին սպասարկող ֆեյքերի ֆաբրիկայի  համակարգիչները. սպառնացել են «Mediaport»-ի թղթակցին: Այս մասին գրում է «Mediaport» տելեգրամյան ալիքը: 

ՀՀԿ նախկին պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի մերձավոր օլիգարխ Սամվել Ալեքսանյանն իրեն պատկանող «Մեգամոլ» առևտրի կենտրում տևական ժամանակ է՝ Փաշինյանին աջակցող ֆեյքերի ֆաբրիկա է աշխատեցնում։  30 համակարգչից բաղկացած սենայկից առանց հանգստյան օրերի  աշխատեցնում են ավելի քան 700 ֆեյքեր, որոնք հայհոյում են ՀՀ վարչապետի ընդդիմախոսներին։ Ֆեյքերի ֆաբրիկայի աշխատակիցներին համակարգում է Ալեքսանյանի կինը՝ Շողերինա Մկրտչյանը։ 
 
«Mediaport»-ի թղթակիցը այսօր մուտք էր գործել մոլի տարածք՝ փաստն արձանագրելու։ Մուտք գործելով սենյակ՝ մեր աշխատակիցը տեսավ, որ մի խումբ մարդիկ՝ Սամվել Ալեքսանյանի գլխավորությամբ անջատում են համակարգիչներն ու ազատում սենյակը գույքից։ Առևտրի կենտրոնի բակում կանգնած էր «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանը (շիշ բռնող), որն այդ համակարգիչները տեղավորում էր 363 HH 11 պետհամարանիշով, ԱԺ-ին պատակող միկրոավտոբուսում։

Ալեքսանյանի անվտանգության երկու աշխատակիցները խլեցին «Mediaport»-ի թղթակցի հեռախոսն ու ջնջեցին առևտրի կենտրոնում արված լուսանկարները՝ սպառնալով, որ եթե տեղեկությունը հայտնվի համացացնում «կփոշմանենք, որ ծնվել ենք»։

 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն