Համացանցը դերասան Միքայել Պողոսյանին հիշեցրել է նրա քծնող և անփառունակ անցյալը

article-image

Այսօր՝ նոյեմբերի 28-ին, մի խումբ արվեստագետներ՝ Հրանտ Թոխատյանը, Մհեր Մկրտչյանը, Արմեն Գրիգորյանը և այլն, Շարլ Ազնավուրի հրապարակում  հավաք էին կազմակերպել, որի նպատակը այն ծնողների ձայնը լսելի դարձնելն էր, որոնց երեխաներն Արցախի պատերազմի ժամանակ անհետ կորել են կամ հայտնվել են գերության մեջ։

Նրանք հայտարարել էին, որ քանի որ Հայաստանում իշխանություն գոյություն չունի, իրենք պատրաստվում են դիմել միջազգային կառույցներին՝ պահանջելով զբաղվել հայ ռազմագերիների հարցով։

Նրանք կոչ էին արել մյուս արվեստագետներին և մտավորականներին նույնպես միանալ իրենց։

Հավաքին մասնակցել և լրագրողների հետ զրուցել է նաև դերասան Միքայել Պողոսյանը, ով նախկինում սատարում էր Նիկոլ Փաշինյանին և վիրավորում ու պիտակավորում նրա ընդդիմախոսներին, սակայն այսօր հիասթափվել է նրանից և համարում է, որ Փաշինյանը դավաճան է։

«Խորին հիասթափություն եմ ապրում, որովհետև ժամանակին հավատացել եմ, այսօր ուղղակի ինձ տապալված եմ զգում, և ոչ միայն ես, այլ շատ արվեստագետներ, մարդիկ, ովքեր հավատացել են», - ասել է Միքայել Պողոսյանը։

«Կոչ եմ անում, որ բոլորս կարողանանք մեր սխալներին օբյեկտիվ նայել, վերականգնվել և միաբանվել։ Սա ուղղակի դավաճանություն է, բոլոր փաստերով, եզրահանգումներով հասկանում ես, որ չէր կարող հայ զինվորը պարտվել։ Այդ մի հոգին հոգեվարքի մեջ է, չգիտեմ, իր վերջն ինչ է լինելու, բայց լավ չի լինելու, ցավով եմ ասում դրա մասին», - ասաց Պողոսյանը։

Սա այն նույն դերասանն է, որն այս տարվա հունիս ամսին «պատերազմ էր հայտարարել» Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսներին. «Մենք պետք է հայտարարենք պատերազմ նրանց, ովքեր պատերազմ են հայտարարել մեր ապագային: Պատերազմ հայտարարել նրանց, ովքեր խաղալով ժողովրդի առողջության և համբերության հետ, պետության ճակատագրի հետ` արհամարում են ղեկավար անձնակազմի ցուցումները և հրամանները: Մենք կհաղթենք այս ճակատամարտը` օրինապահությամբ և տոկունությամբ: Մենք կլինենք վճռական և թիկունք կլինենք այն մարդկանց, որոնց ընտրել ենք, և ովքեր չափազանց դժվար և վտանգավոր պայմաններում` օր ու գիշեր աշխատում են, ջանք չեն խնայում, որպեսզի փրկեն պետականության նավը, ամեն բան անելով, որպեսզի նվազագույն կորուստներով մեզ բոլորիս դուրս բերեն անվտանգ քաղաքակրթության նավահանգիստ: Մենք թույլ չենք տա ո’չ մկներին, ո’չ առնետներին քայքայել նավը ներսից։ Մենք թույլ չենք տա նրանց մոտենալ ղեկին: Եվ թույլ չենք տա նրանց փախչել, քանի որ մեր նավը չի սուզվի և կընթանա առաջ»:

Նշենք, որ այս դերասանի մասին օդում կախված լուրեր են պտտվում, որ նա տարբեր ժամանակներում իր  նկարահանած յուրաքանչյուր ֆիլմի համար տարբեր շրջանակներից գումարներ է վերցրել, սակայն այդ գումարների միայն 10 տոկոսն է օգտագործել ֆիլմի նկարահանման համար՝ գրպանելով մյուս մասը։

Դեռ ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսների հասցեին արված վիրավորական արտահայտություններից հետո, որոնց մասին Պողոսյանն ասել էր, որ այդ մարդիկ ընդամենը 4 տոկոս են, Պողոսյանին հիշեցրել էին, որ ինքը նման կերպ արտահայտվում է այն մարդկանց հասցեին, որոնցից պարգևներ և մեդալներ է ստացել. 2007 թվականին Պողոսյանն արժանացել է վաստակավոր արտիստի, 2015 թվականին՝ ժողովրդական արտիստի կոչման, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից պարգևատրվել է ոսկե մեդալով, ՀՀԿ-ի կողմից ընտրվել է նաև Երևանու ավագանու անդամ, և մոռանալով այդ ամենը՝ հայտարարել էր, թե պետք է այդ մարդկանցից «փրկել Հայաստանն ու ժողովրդին»։

Այսօր, երբ Պողոսյանը «հասկացել է», թե ով է Նիկոլ Փաշինյանը կամ զգացել է նրա մոտալուտ հեռանալու վտանգը և հող է նախապատրաստում հաջորդ իշխանություններին քծնելու համար, ֆեյսբուքան օգտատերերը Պողոսյանին հիշեցրել են իր անցյալը՝ հայտարարելով, թե նրա նման քծնող «մշակութային գործիչները» չպետք է տեղ ունենան ապագա Հայաստանում։

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրել է. «Պահանջում եմ, որ դերասան Միքայել ՊՈՂՈՍյանը մինչև վերջ պաշտպանի Ն.Փ.-ին։ Պահանջում եմ նաև դերասանին պարգևատրել «Աբուլֆազ Էլչիբեյ» մեդալով»։

Քաղաքագետ Նարեկ Սամսոնյանը գրել է. «Երբ էս պնակալեզ ոչնչությունը առանց տարիքից ամաչելու ողջ մարմնով մտնում էր դավաճան վիժվածքի ոռը, ես ֆեյսբուքում գրեցի, որ սրան որտեղ տեսնեմ թքելու եմ երեսին: Էսօր էս ոչինչը իբր «հասկացել» ա կերած կղանքը, բայց իրականում սա հիմա էլ պատրաստ ա հաջորդ իշխանության ոռը մտնել:

միքայել պողոսյան երիցս կրկնում եմ, երբ փողոցում դեմս դուրս եկար մի մեծ կում եմ անելու ու թքեմ երեսիդ, քո նման ոռաբնակները ապագա Հայաստանում տեղ չպետք ա ունենան»:

Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը գրել է. «Да-да, это тот Человек-Говно, которое буквально несколько месяцев назад, в составе группы таких же уебанов как и он сам, эпистолой требовало спасти ревоблюцию, никола и Армению от нас...

Как я понимаю, эта нелюдь убеждена что слов "сожалею" достаточно...

TBAPЬ!»։

«BlogNews» կայքի խմբագիր Արամ Գևորգյանը գրել է. «Հարգելի հաջորդ իշխանություններ, խնդրում եմ, սրանց չթողնեք անգամ ձեզ մոտ գան, էլ ուր մնաց շողոքորթեն։

Հիշենք հողատուի գլխավոր երկրպագուին և չլինենք նրա պես  լպրծուն»։

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան գրել է. «Չէ լավ ա իհարկե, որ մտավորականները հիմա ներողություն են խնդրում, որ իրենց համբավին վստահող մարդկանց տարել են Նիկոլի հետևից։ Բայց, կներեք, հարգելիներս, դուք էս երկուս ու կես տարի ուր էիք՞:

Երբ Ազգային Ժողով էին պաշարում, դատարաններ էին շրջափակում, սահմանադրական կարգ էր տապալվում, ատելություն ու պառակտում էր քարոզվում, ընդդիմախոսներին ասֆալտին էին փռում անհիմն մեղադրանքներով։ Ուր էիք՞: Ողջունում էիք կամ լուռ հետևում։ Ես ձեզ, որպես մտավորական,  ինձ համար օրինակելի վարքագծի մոդել ոնց ընդունեմ՞»:

Վազգեն Սաղաթելյանը գրել է. «Նիկոլին անվերապահ աջակցողներից ի՞նչ կա։ Լա՞վ եք, այ մտաոռական դալբայոբներ...»։

Դերասան Վահրամ Սահակյանն իր ֆեյսբուքյան էջում հիշել է Միքայել Պողոսյանի հունիսի 10-ի Նիկոլ Փաշինյանին աջակցող նամակի մասին և հրապարակել այն իր էջում.

«Առավոտ»-ի լրագրող Գոհար Հակոբյանը գրել է. «Ես էս մարդուն հիշում եմ բոլոր իշխանությունների ժամանակ, հիշում եմ նաեւ նիկոլի ու մտավորականների հետ հանդիպման ժամանակ իր քծնանքը»։

Դավիդ Հայրապետյանը գրել է. «Էս երկրի դժբախտության բուն պատճառը նիկոլը չի։ Նա վարձկան ա` իրա գործը ճշգրիտ անեղ վարձկան։ Բուն պատճառը նույնիսկ պողոսությունը չի։ Նրանք անգրագետ ամեն մի գայթակղիչ պրյանիկի հետևից գնացող ոչխարի հոտ են։

Բուն դժբախտությունը իրեն մտավորական կոչող պսևդոինտելեկտուալներն են։ Էն մորուքավոր այծերը որոնք ժողովուրդ կոչված ոչխարներին դեպի մորթ են տանում։

Ահա դրանցից մեկը։

Միքայել Պողոսյան։ Էն որ չէր հասկանում սա երազ է թե իրականություն։ էն որ կոչ էր անում ինչ֊որ երևակայական 4%֊ի մորթել, որովհետև նրանք համարձակվում էին չհետևել սպանդանոց գնացող հոտին։

Արա դու փողոց դուրս գալու և հանգիստ զբոսնելու իրավունք չունես ուր մնաց բեմ բարձրանալու։

Դու արծրունի պես  վտանգավոր ես ու հասարակությունից իզոլացման ենթակա»։

Աղբյուր՝ AntiFake.am 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն