Պատերազմի ընթացքում Արամի գործած սխրանքների մասին իմացել են միայն պատերազմի ավարտից և հերոսի անմահանալուց հետո

article-image

Մեզ են դիմել Արցախյան պատերազմում զոհված զինծառայող Արամ Թորոսյանի հարազատներն ու մանրամասներ ներկայացրել հերոսի կյանից և ծառայությունից, որը ներկայացնում ենք ստորև.

Արամ Տարոնի Թորոսյանը ծնվել է 2002թ. հունվարի 19-ին Երևանում: Մ. Մանուշյանի անվան հիմնական դպրոցը գերազանցության վկայականով ավարտելուց հետո ընդունվել է Սուրբ Թերեզայի անվան բժշկական քոլեջ՝ ատամնատեխնիկական բաժին: Այնուհետև ընդունվել է Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարան: Երկրորդ կուրսն ավարտելուց հետո զորակոչվել է բանակ: Նա նաև խաղում էր ֆուտբոլ: 2007-2017 թվականին հաճախել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի՝ ֆուտբոլային մարզումների:

Արամը ծառայության է անցել սույն թվականի հուլիսի 3-ին Արցախի Հանրապետության Հադրութի զորամասում, որպես մոտոհրաձգային զորքի զինծառայող:

2020թ. սեպեմբերի 27-ից սկսած, մինչև պատերազմի վերջին օրը անձնվիրաբար մասնակցել է Արցախյան գոյամարտին: Սկզբնական փուլում կռվել է Հադրութում, այնուհետև դրսևորելով բացառիկ ուժ և խիզախություն, հրամանատարության հրամանով տեղափախվել է քաղաք Շուշի՝ Քարին Տակ, թեժ մարտեր մղելու համար: Պատերազմի ժամանակ շատ վիրավոր զինվորների է դուրս բերել թշնամու նշանառության տակ գտնվող հատվածից՝ վտանգելով իր կյանքը:

Պատերազմի ամանածանր օրերին տեղափոխվել է Շուշիի կենտրոն: Պատերազմի 44-րդ օրը բեկորային վնասվածք է ստացել ձախ ուսի հատվածում: Ստացել է հրաման. մարտը թողնելու և անհրաժեշտ բուժօգնություն ստանալու համար, սակայն համառել է և վիրակապելուց հետո շարունակել է իրեն վստահած տարածքի պաշտպանությունը: Երեկոյան ստացել է ոտքի շատ ծանր հրազենային վիրավորում: Դրանից հետո դիրքը կրկին չթողնելով փորձել է դիմակայել թշնամուն, որից հետո մնալով շրջափակման մեջ զոհվել է թշնամու մահաբեր գնդակից: Հրադադարից հետո մի քանի օր տևած որոնողական աշխատանքներից հետո հերոս Արամի մարմինը գտել են Շուշիի մերձակայքում:

Պատերազմի ընթացքում Արամի գործած սխրանքների մասին իմացել են միայն պատերազմի ավարտից հետո, այն էլ իր ընկերների և իր հետ պատերազմ մղող զինվորների կողմից: 44 օր շարունակ Արամն իր ընտանիքին զանգելիս միայն ասել է, որ ամեն ինչ լավ է լինելու և հաղթելու ենք:

Արամին իմացողները գիտեին, թե ինչքան լի էր կյանքով ու ինչքան մեծ նպատակներ ուներ: 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն