Կապանի համայնաքապետարանը հերքում է իմքայլական պատգամավորի հայտարարությունը, թե Հայաստանի և Ադրբեջանի զորքերը Կապանի տակ «սահման են գծում»

article-image

Կապանի համայնքապետարանը հերքում է ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանի հայտարարությունը, թե իբր հայաստանյան և ադրբեջանական զորքերը սահմանը գծելով գալիս են և հասել են Կապան համայնքի տակ։

«ՀԵՐՔՈՒՄ։

Այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանի կողմից լրատվականներին տված հարցազրույցում նշվում է, թե իբր մեր և ադրբեջանական զորքերը սահմանը գծելով գալիս և հասել են Կապան համայնքի տակ։ Հայտնում ենք, որ տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում։ Կապան համայնքի տարածքում սահմանազատման աշխատանքներ չեն իրականացվում»,- ասվում է տարածված հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում իմքայլական պատգամավոր Կարեն Համբարձումյանը նշել էր՝  Սյունիքում ամեն ինչ նորմալ է։

«Սիսիանում եմ եղել, երեկ եմ եկել, մեր զորքերը և Ադրբեջանի զորքերը սահմանը գծելով գալիս են, հասել էին Կապան համայնքի տակը: Ոչ մի արտառոց դեպք կամ խուճապ չկա Սյունիքում: Ամեն ինչ նորմալ է»,- ասել էր նա:

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն