Երևանից Թբիլիսի քաղաքապետը մեկնում է ինքնաթիռով. 168.am

article-image

«168.am»-ը գրում է. «Նախկին իշխանություններին բյուջեն վատնելու ու թալանի մեջ մեղադրող նախկին ընդդիմադիր, ներկայիս՝ իշխանությունները, փաստորեն, իրենք էլ բոլորովին դեմ չեն օգտվել այդ բյուջեի ընձեռած վայելքներից ու հարմարավետությունից:

Այդ առումով վարչապետին չեն զիջում նաև իր թիմի անդամները և, մասնավորապես, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Պարզվում է, որ ս/թ հոկտեմբերի 4-9-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի գործուղված մեր պատվիրակությունն այնտեղ է մեկնել ոչ թե մեքենաներով, այլ ինքնաթիռով, ինչը հարուցել է քաղաքապետարանի աշխատակիցների և ավագանու անդամների զարմանքը, ովքեր նշում են, որ չեն հիշում, որ երբևէ Վրաստան որևէ մեկն ինքնաթիռով մեկներ:

Ընդ որում, գործուղման մասին Երևանի քաղաքապետի հրամանի մեջ նշված չէ, թե ինչով են պատվիրակության անդամները մեկնում Վրաստան, բայց նշված է, որ բոլոր ծախսերը, բացի գիշերակացից, հոգում է Երևանի 2019թ. բյուջեն:

Ի դեպ, այն, որ Հայկ Մարությանը Թբիլիսի է մեկնել օդային ճանապարհով, վկայում է համացանցում հոկտեմբերի 6-ին տեղադրված տեսանյութը, ուր լրագրողը Հայկ Մարությանի հետ զրուցում է օդանավակայանում: Վերջինս պատմում է, թե ինչ նպատակով էր գտնվում Թբիլիսիում»:

 

Աղբյուր՝ Երևանից Թբիլիսի քաղաքապետը մեկնում է ինքնաթիռով. 168.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն