Ճանաչենք մեր հերոսներին. ՊԲ-ն ներկայացրել է Արցախյան պատերազմում հերոսություններով աչքի ընկած զինծառայողների

article-image

ԱՀ ՊԲ-ն ներկայացրել է Արցախյան պատերազմում հերոսություններով աչքի ընկած զինծառայողների:

«Ճանաչենք մեր հերոսներին  

Փոխգնդապետներ Նաիրի Արկադիի Ավետիսյանը, Արմեն Գառնիկի Պետրոսյանը, Վաչե Շահենի Մանասյանը հարավային ճակատում պահել են կարևոր բարձունքը, խոցել թշնամական ավտոտեխնիկա, մեծաքանակ մարդկային ուժ և ապահովել մեր անձնակազմի անվտանգ դուրս բերումը մարտական գործողությունների շրջանից:

Մայոր Արմեն Վյաչեսլավի ղեկավարությամբ, ՀՕՊ ուժերը ոչնչացրել են հակառակորդի 2 ԱԹՍ, Հադրութի մոտակայքում թշնամուն պատճառել երկու հարյուրից ավելի մարդկային ուժի կորուստ: Մարտերի ընթացքում անձնակազմը երկու անգամ հայտնվել է շրջափակման մեջ և հմտորեն խուսավարելով ու չտալով ոչ մի զոհ, հաջողությամբ դուրս են եկել՝ իրենց հետ տանելով նաև բոլոր վիրավորներին:

Մարտական գործողությունների ընթացքում խիզախություն են դրսևորել ժամկետային զինծառայողներ Հենրիկ Ռաֆիկի Սողոմոնյանը, Արշամ Նելսոնի Մանուկյանը, Նորիկ Վլադիկի Առաքելյանը, Սլավա Վլադիմիրի Մովսեսյանը, Սամվել Անդրանիկի Խաչատրյանը, Վիգեն Արսենի Եղիազարյանը, Սամվել Համբարձումի Գևորգյանը, Արման Խաչատուրի Խաչատրյանը, Սերգեյ Աշոտի Հայրապետյանը:

Փառք մեր հերոսներին»:

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն