Հիշողության թարմացում իմքայլական պատգամավորի համար. Օնիկ Գասպարյանը պատերազմի 4-րդ օրը խոսել է պատերազմը օր առաջ կանգնեցնելու անհրաժեշտության մասին

article-image

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը հայտարարել է, որ կասկածում է, որ ինչ-որ ժամանակ ԶՈւ ԳՇ պետն ասել է, որ պետք  է դադարեցնել պատերազմը, այն էլ` 4-րդ օրը: «Ես չգիտեմ՝ ԳՇ պետը նման բան ասե՞լ է, թե՞ չէ, ես նաև կասկածում եմ դրան»,- ասել է պատգամավորը: Անդրադառնալով այն դիտարկմանը` արդյո՞ք Օնիկ Գասպարյանը կեղծ հայտարարություն է արել, Արմեն Խաչատրյանը շեշտել է, որ չգիտի՝ կասկածում է:

Արմեն Խաչատրյանի կասկածները փարատելու և հետայսու ապատեղեկատվություն չտարածելու համար հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը ուղերձ է հղել, որում տառացիորեն ասվում է հետևյալը. «Պատերազմի ՉՈՐՐՈՐԴ ՕՐԸ` անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ես ներկայացրեցի մեր կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականը` նշելով, որ երկու - երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն և յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ: Նմանատիպ գնահատականներ ես բազմաթիվ անգամ ներկայացրել եմ նաև վարչապետի հետ շուրջօրյա աշխատանքի ընթացքում, ինչպես նաև անվտանգության խորհրդի նիստերում»:

 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն