(VIDEO) Վաղը կհայտարարվի երկրի ղեկավարի թեկնածուի անունը. Արծվիկ Մինասյան

article-image

Այսօր ՀՅԴ Գերագույն Մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով երթի ընթացքում հայտնել է, որ վաղը կընդունվի հայտարարություն, կներկայացվի վճռական քայլերի վերաբերյալ ճանապարհային քարտեզը: 

«Չեմ ուզում փակագծերը բացել: Ուզում եմ, որ ժողովուրդն իմանա, որ այն սպասելիքները, որոնք արտաբերվել էին այս ընթացքում՝ ապագա զարգացումների հետ կապված, նոր ձևավորվելիք անցումային կառավարության մասին, վաղը հայտարարության տեսքով կներկայացվեն և առաջին օրերին մեծ հանրահավաք կլինի», - ասաց Մինասյանը։

Հարցին, թե արդյոք երկրի ղեկավարի թեկնածուի կամ թեկնածուների մասին ևս հայտարարվելու է, Արծվիկ Մինասյանը պատասխանել է.

«Այո, անպայման։ Վաղը»։

Մանրամասները` Tert.am-ի տեսանյութում: 

 

Աղբյուր՝ AntiFake.a

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն