Ընդդիմադիր քաղաքական ուժերի վարչապետի միասնական թեկնածուն Վազգեն Մանուկյանն է

article-image

17 կուսակցությունների շարքը ընդլայնվեց և ձևավորվեց «Հայրենիքի փրկության խորհուրդ», խորհրդի կողմից որոշում կայացվեց առաջադրել Վազգեն Մանուկյանի թեկնածությունը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտնեց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։ 

Նա նշեց, որ վարչապետ ընտրվելու դեպքում Վազգեն Մանուկյանը կասեցնելու է իր կուսակցական գործունեությունը։

«Լինելու է ապակուսակցական վարչապետ և պարտավորվելու է որոշ ժամանակ անց անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որին ինքը չի մասնակցելու և չի աջակցելու որևէ քաղաքական ուժի», - հայտնեց Վանեցյանը։

Հարցին, թե երբ է արտահերթ խորհրադրանական ընտրությունների մոտալուտ ժամկետը՝ Վանեցյանը պատասխանեց՝ 1 տարի։

Վանեցյանը հավելեց, որ դեկտեմբերի 5-ին ծրագրված հանրահավաքի ժամանակ Վազգեն Մանուկյանը ելույթ կունենա և կներկայացնի առաջիկա անելիքների մասին հստակ ծրագիր։

Աղբյուր՝ AntiFake.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն