(LIVE) Փաշինյանի հրաժարականի պահանջով՝ քաղաքացիները Երևանում փողոցներ են փակել

article-image

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով՝ քաղաքացիները Երևանում փողոցներ են փակել: 

Քաղաքացիները արգելափակել են նաև Խանջյան փողոցը:

18:15

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները ավտոմեքենաներով արգելափակել են Մաշտոց-Բաղրամյան խաչմերուկը: Փակ է նաև Մյասնիկյան պողոտայի մի հատվածը:

Քաղաքացիները արգելափակել են նաև Կորյունի փողոցը:

Մեծաթիվ ոստիականական ուժեր են կենտրոնացվել Մաշտոց-Թումանյան խաչմերուկում:

Երևանում տեղի են ունենում ապակենտրոն քաղաքացիական անհնազանդության ակցիաներ:

Քաղաքացիներին հաջողվեց արագ կերպով արգելափակել Մաշտոցի պողոտայից Արշակունյաց պողոտա տանող հատվածը:

18:27

Ոստիկանները Արգիշտիի փողոցում փորձում են բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին:

Մեկ այլ փողոցում ոստիկանները բերման են ենթարկել ակցիայի մի քանի մասնակիցների:

18:32

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները արգելափակել են նաև Գրիգոր Լուսավորիչ փողոցը:

18:34

«Նիկոլ, դավաճան» վանկարկումներով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները փակել են Արգիշտիի փողոցը:

18:36

Մյասնիկյան պողոտայում երթևեկությունը վերականգնվել է: Ակցիայի մասնակիցները, որոնք ճանապարհահատվածը փակել էին մեքենաներով, իրենք են բացել փողոցը:

18:48

Ոստիկանները Խանջյան փողոցից բերման են ենթարկում ակցիայի մասնակիցներին: Հրմշտոց տեղի ունեցավ ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև:

18:55

Քաղաքացիական անհնազանդության մասնակիցները փակել են Տիգրան Մեծի պողոտան:

Ոստիկանները ուժի գործադրմամբ հեռացնում են ակցիայի մասնակիցներին և բերման ենթարկում նրանց:

18:57

Ոստիկանները Գրիգոր Լուսավորիչ փողոցում բռնի ուժ են գործադրում քաղաքացիների նկատմամբ և փորձում բացել արգելափակված փողոցը։ Կան բերման ենթարկված քաղաքացիներ։

Տեսանյութը՝ Yerevan.today-ի:

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն