Մաշտոց֊Պուշկին խաչմերուկից հենց նոր ոստիկանությունը բերման ենթարկեց մի քաղաքացու. Ռուբեն Մելիքյան

article-image

Իրավապաշտպան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում մասնավորապես ասված է.

«Մաշտոց֊Պուշկին խաչմերուկից հենց նոր ոստիկանությունը բերման ենթարկեց մի քաղաքացու՝ բողոքի ակցիայի կապակցությամբ ոստիկանին իբր վիրավորելու համար։ Ըստ ականատես քաղաքացիներից մեկի՝ բերման ենթարկվածը ոչ թե վիրավորել է, այլ նկատառում է հայտնել՝ ակցիայի մասնակիցների անվտանգության ապահովման կապակցությամբ։

Գնում եմ Կենտրոնի բաժին՝ քաղաքացուն իրավաբանական օգնություն ցույց տալու»։

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն