Փաստեր կհրապարակվեն ՆՓ-ի և ԱՍ-ի դավաճանության, հայությանը պատկանող հողերի հանձման, դրանց դատելու և դատապարտելու կապակցությամբ. Հրանտ Բագրատյան

article-image

«Սիրելի հայրենակիցներ, Ազատության կուսակցության հարգելի անդամներ, ազգականներ, ծանոթներ, ընկերներ, կոլեգաներ, համակիրներ։ Դեկտեմբերի 5-ին ժամը 15։00 Ազատության հրապարակում միասնական ընդդիմությունը և մտավորականների խորհուրդը համազգային հանրահավաք է հրավիրում»,- գրել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: 

«Այստեղ Ձեզ կներկայացվի վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։ Փաստեր կհրապարակվեն ՆՓ-ի և ԱՍ-ի դավաճանության, հայությանը պատկանող հողերի հանձման, դրանց դատելու և դատապարտելու կապակցությամբ։ Եկեք, դա շատ կարևոր է։ Կխոսենք նաև հանրապետությունն այս խորագույն ճգնաժամից հանելու, տնտեսական փլուզումը կանգնեցնելու և մեր ազգի բարոյա-հոգեբանական վիճակը բարձրացնելու մասին»,- գրել է Հրանտ Բագրատյանը: 

 

 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն