Ադրբեջանցի զինծառայողները ելումուտ են անում հայկական բնակավայրեր, օրինակ, ըստ ականատեսների՝ առևտուր անում Ստեփանակերտի սուպերմարկետներում

article-image

Համացանցում տասնյակներով տարածվող հայ գերիների մասնակցությամբ դաժան տեսարաններով կադրերի պայմաններում, ադրբեջանցի զինծառայողները ելումուտ են անում հայկական բնակավայրեր, օրինակ, ըստ ականատեսների՝ առևտուր անում Ստեփանակերտի սուպերմարկետներում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է  կատարել Արցախի նախկին նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

«Ճիշտ է՝ դա տեղի է ունենում ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, սակայն դա այս պարագայում քիչ բան է փոխում։

Նիկոլ Փաշինյան, ուրիշ բան չեմ ասում՝ գոնե մի քիչ խիղճ ունե՞ս։

Հասկանում ե՞ս, որ ադրբեջանցի զինծառայողները ստորագրածդ փաստաթղթից հետո էլ մեր հայրենակիցներին կտտանքների, ծաղրի են ենթարկում, սակայն քո գիտությամբ այդ նույն մարդիկ, ասես ոչինչ չի եղել դեմքով, առևտուր են անում մեր խանութներում։

Ստորագրված համատեղ հայտարարությունում տեղ գտած՝ գերիների հետ վերադարձի դրույթը 25 օր է չեն կատարում, իսկ քո թույլտվությամբ և իմացությամբ, նույն ադրբեջանցիները մեր խանութներում մեր հետ, մեր կողքին առևտուր են անում։

Նիկոլ, արժանապատվության, պատվի մասին չգիտես գոնե հասկացի, որ մի օր դա նոր պայթյունի է բերելու։

Դու էլ չես լինելու, բայց քո որոշումների ծանր հետևանքները դեռ շատ ենք զգալու», - գրել է Աբրահամյանը։

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն