Հայ ժողովուրդը «կոլեկտիվ ինքնասպանություն» կատարեց՝ իշխանության բերելով Ն.Փ.-ին. հիմա ժամանակն է «կոլեկտիվ ինքնավերակենդանացման». Մելիքյան

article-image

Հայ ժողովուրդը «կոլեկտիվ ինքնասպանություն» կատարեց՝ իշխանության բերելով Ն.Փ.-ին. հիմա ժամանակն է «կոլեկտիվ ինքնավերակենդանացման», այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։ 

«Օր չկա՝ որ թշնամու կողմից հայերի նվաստացման տեսանյութեր ու լուսանկարներ չհայտնվեն համացանցում։ Իսկ գերագույն գլխավոր դավաճանի ուշքն ու միտքը աթոռից կառչելն է, սեփական դավաճանության «արդարացման» նորանոր ֆեյք փաստարկներ երկնելն ու դաշտ նետելը...

2018 թվականի ապրիլ-մայիսին հայ ժողովուրդը «կոլեկտիվ ինքնասպանություն» կատարեց՝ իշխանության բերելով Ն.Փ.-ի պես նզովյալին։ Հիմա ժամանակն է «կոլեկտիվ ինքնավերակենդանացման», և դրա համար լավ հարթակ է դեկտեմբերի 5-ին ժամը 15:00-ին հայտարարված հանրահավաքը։

Սպասելու եմ ընդդիմության կոնսեսուսային թեկնածուի ելույթին։

Պիտի՛ սկսենք մեր արժանապատվության վերականգնումը», - գրել է Մելիքյանը։

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն