«Lեգիտիմ» իշխանությունը բուհերը դարձնում է իրեն հլու-հնազանդ կառույցներ՝ միանձնյա ռեկտորներ նշանակելով. Ավետիք Իշխանյան

article-image

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

««Սկզբունքայնության» շքերթ

Այսպես կոչված, նախկինների իշխանության տարիներին, «առաջադեմ» հասարակության կողմից, իրավացիորեն մեծ դժգոհություն կար ԲՈՒՀ-երի ինքնավարության վերաբերյալ։ Չնայած ձևական ինքնավարությանը, ԲՈՒՀ-ական խորհուրդները ղեկավարում էին Հայաստանի գործադիր իշխանության բարձրաստիճան ղեկավարները, Պետ․ Համալսարանինը՝ նախագահ Սերժ Սարգսյանը, Տնտեսագիտության Համալսարանինը՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և այլն։ Այսօր, Հայաստանի կեսը հանձնած, բայց «լեգիտիմ» իշխանությունը, ԲՈՒՀ-երը դարձնում է իրեն հլու-հնազանդ կառույցներ, միանձնյա ռեկտորներ նշանակելով։ ԵՎ հայոց «առաջադեմները» լռում են, գուցե ողջունու՞մ»։

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն