Դատախազությունն ու ՀՔԾ-ն ստացել են Նարեկ Սամսոնյանի՝ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու պահանջով գրությունները. «Aysor.am»

article-image

Aysor.am-ը գրում է

«ՀՀ դատախազությունն ու Հատուկ քննչական ծառայությունը ստացել են «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի՝ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու պահանջով գրությունները:

«Ստացել ենք դիմումը: Սահմանված կարգով կքննարկվի և դիմումատուին կտեղեկացվեն արդյունքների մասին», - Aysor.am-ին փոխանցեցին Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից:

ՀՔԾ մամուլի ծառայությունից ևս տեղեկացրեցին, որ Սամսոնյանի դիմումը կքննարկվի սահմանված կարգով:

«Ստացել ենք դիմումը: Սահմանված կարգով կքննարկվի», - Aysor.am-ին փոխանցեցին ՀՔԾ-ից:

Երեկ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր ՀՀ դատախազությանն ու ՀՔԾ-ին ուղղված հանցագործության մասին հաղորդում: Սամսոնյանը մասնավորապես հարց էր բարձրացրել այն մասին, թե որքանով է օրինակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՊՈԱԿ-ի հաշվեկշռում ամրացված 6-րդ մասնաշենքի առանձնատուն տեղափոխվելը: Սամսոնյանը նշել էր, որ վարչապետն օրենքի խախտմամբ է տեղափոխվել առանձնատուն, քանի որ օրենքի 7.6-րդ հոդվածի համաձայն` «Վարչապետին տրամադրվում է ծառայողական առանձնատուն Երևանում` համապատասխան սպասարկմամբ, հասցեն՝ Ձորափի 74, 3-րդ մասնաշենքը»:»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն