Նոր «մուտքերի» փնտրտուքը «մտավորականներին» ստիպել է տեղափոխվել ընդդիմադիր դաշտ․ առնետավազքը սկսված է

article-image

Ասում են, երբ նավը խորտակվում է առնետներն առաջինն են լքում այն։ Մերօրյա իրականության մեջ առնետների ոչ պատվավոր դերում հայտնվել են իրենց «մտավորականներ» ներկայացնող այն գործիչները, որոնք, զգալով մոտալուտ վտանգը, Փաշինյանին գովերգելու փոխարեն սկսել են մտածել սեփական կաշվի և վերջինիս հետ «պատմության աղբանոցում» չհայտնվելու մասին։

«Պարոն վարչապետ, սա երա՞զ է, թե՞ իրականություն», - ասում էր Միքայել Պողոսյանն ու ոչ մի առիթ բաց չէր թողնում Փաշինյանին «սեր» խոստովանելու համար։ Օրինակ, 2019թ․ հունիսի 19-ին Պողոսյանը բառացիորեն ասում էր հետևյալը․ «Անկեղծ ասեմ, եթե վարչապետն էդպիսի հրահանգ է տվել, ուրեմն էդպես էլ պետք է։ Այսօր բոլորս պետք է մի բան հասկականք, ունենք վարչապետ, բոլորս ենք ընտրել իրեն։ Կա առաջ նայելու ստրատեգիա, եթե ինքն այսօր մի որոշում է կայացնում, որը մեզ անհեթեթ է թվում, երևի ինքը մի քանի քայլ առաջ այդ ամեն ինչը մտածել է։ Ես հակված եմ  հավատալ էն ամենին, ինչ-որ մեր Կառավարությունը անում է»։ Նույն Միքայել Պողոսյանը Փաշինյանի քաղաքական ոչնչացումից հետո նոր «մուտքեր» որոնելու ճանապարհին հայտարարում է, թե հրաժարական չներկայացնող Փաշինյանը հոգեվարքի մեջ է։ Պողոսյանը նշում է, որ հիասթափված է այս իշխանությունից, իսկ նրանց նախկինում ողջունելը չէր նշանակում ստորագրություն տալ, թե այս իշխանությունը տարիների ընթացքում կկարողանար իրեն ճիշտ դրսևորել։ Հարց է առաջանում. եթե Պողոսյանը փողոցից կառավարման համակարգ տեղափոխվողների հաջողության վրա վստահ չէր, ապա ինչու՞ էր դրական խոսքեր հնչեցնում ու աջակցում նրանց՝ նույնը «թելադրելով» իր լսարանին։ Սա երա՞զ է, թե՞ ծաղրանք սեփական լսարանի հանդեպ։

«Շուշին հիմա ծաղկում է, իսկ Սերժի ժամանակ Շուշին «բոմժանոց» էր»,- փաշինյանական պետականաքանդ «նախկին-ներկա» դատարկաբանությանը սպասարկելով`  ամիսներ առաջ հայտարարում էր Լալա Մնացականյանն ու առիթը բաց չէր թողնում Փաշինյանին «սիրաշահելու» համար։ «Հեղափոխական» հարթակից ելույթ ունեցած Մնացականյանը, ով հրապարակավ ողջունում էր Փաշինյանի իշխանության գալու համար արված դասալքությունը և մասնակցում էր «հաղթելու ենք» քարոզարշավին՝ հանկարծակի սկսեց նկատել, որ «Նիկոլը դաժանորեն խաբել է մի ամբողջ ժողովրդի»։ Նման հայտարարությունն իհարկե «անսպասելի» էր Մնացականյանի կողմից, չէ՞ որ «բոմժանոց» Շուշին իր ընտրյալը նվիրել է թշնամուն։ Տրամաբանական կլիներ, եթե Մնացականյանը նոր «մուտքեր» չփնտրեր և ողջուներ Փաշինյանի դավաճանական քայլը, քանի որ ըստ Փաշինյանի՝ Շուշին դժբախտ և դժգույն քաղաք էր, իսկ ըստ Մնացականյանի արդարացումների՝ աղքատ քաղաք էր, ոչ թե «բոմժանոց»․ առկա է տեսակետների որոշակի համընկնում։

Միքայել Պողոսյան և Լալա Մնացականյան «հասկացությունները» մեր «մտավորականության» հավաքական պատկերն են․ երկրում մտավորականության ճգնաժամ է։ Հայ «մտավորականության» այս հատվածը ցայտնոտնի մեջ կրկին նոր «տանիք» է փնտրում, ինչի հաջող ավարտը կնշանակի վերածննդի հնարավորության բացառում և հասարակությանը կդարձնի առնետավազքի անընդմեջ շքերթների ականատես։ Խորտակվող նավից փախչող առնետներն այս անգամ չպետք է խուսափեն պատասխանատվության իրենց չափաբաժնից։

 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն