Ովքեր են դավաճանների վարձու քարոզիչները

article-image

«Դավաճանի քարոզիչներ» ֆեյսբուքյան էջը ներկայացնում է «Դավաճանների վարձու քարոզիչները» շարքը։ Ներկայացվում են բոլոր այն անձինք և պաշտոնյաները, որոնք զբաղվում են Հայաստանի և Արցախի դավաճան իշխանությունների քարոզչությամբ։

Այսպես, նշվում է, որ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը համակարգում է համացանցում կեղծ քարոզչություն իրականացնող ֆեյք ֆաբրիկաները։ Նրա ֆեյք խոսափողերից է հայտնի ատելություն քարոզող «Մաեստրո» էջը։

«Ալեն Սիմոնյանի կողմից կառավարվող ֆեյքերը տարիներ շարունակ զբաղվում են հակաեկեղեցական, ապազգային ու հակապետական քարոզով, խայտառակ հայհոյանքներ են գրում իշխանության ընդդիմախոսների, պատերազմում վիրավորված հերոսների, զոհված հերոսների ընտանիքների, որդեկորույս մայրերի, գերի ընկած զինվորների ու նրանց ծնողների հասցեին» (ավելին՝ այստեղ

 

 

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը, ըստ ֆեյսբուքյան էջի, իր կիբերբանակով աջակցել է դավաճանական իշխանություններին պետական ինստիտուտների քանդման ապօրինի բոլոր նախաձեռնությունների ժամանակ՝ իրականացնելով հակաեկեղեցական, հակապետական, ապազգային, բանակի, հայկական ավանդույթների դեմ ինտերնետային քարոզարշավներ։

«Սաֆարյանի կիբերբանակի «ծանր հրետանիներից» մեկն է սկանդալային հայտնի Ռեգինա Պրազյան անվանումով ֆեյք օգտահաշիվը։ Այս ֆեյքով է նա ամբողջ պատերազմի ընթացքում դավաճանական իշխանությունների ու թշնամի պետության շահերը սպասարկել՝ հանրությանը խաբելով, իբր «Հաղթելու ենք», խայտառակ կապիտուլյացիայի ստորագրումից հետո շարունակել պաշտպանել իշխանություններին՝ գեներացնելով Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսների, պատերազմում վիրավորված և զոհված հերոսների, վերջիններիս ընտանիքների, որդեկորույս մայրերի, հայրենազրկված արցախցիների, բանակի և սպաների մասին ամենալկտի ու խայտառակ ստերը, հայհոյախառն գրառումներն ու մեկնաբանությունները» (ավելին՝ այստեղ

 

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը հանդիսանում է ՀՀ-ում ամերիկյան հատուկ ծառայությունների գործակալ, սակայն դավաճանական իշխանությունների թողտվությամբ և հովանավորությամբ վերջինս երկրում պետական բարձրաստիճան պաշտոն է զբաղեցնում, ազատ ելումուտ ունի Արցախի Հանրապետության տարածք, ինչպես նաև հանդիսանում է արտասահմանյան ֆինանսավորումով գործող 1in.am լրատվականի սեփականատերը, տեղեկացնում է ֆեյսբուքյան էջը՝ հղում անելով Wikileaks-ի տվյալներին։

«Արման Բաբաջանյանը թե՛ իր հրապարակային ելույթներով, թե՛ համացանցում արված գրառումներով և թե՛ իր լրատվականի ողջ ռեսուրսի միջոցով սուտ մատնության մշակույթի գովերգով ու քարոզով է զբաղվում՝ հպարտանալով սեփական ընկերների դեմ տրված իր իսկ սուտ մատնություններով և տարածում է դրանք իր լրատվականի միջոցով՝ դրական լույսի ներքո ներկայացնելով» (ավելին՝ այստեղ

 

«Գրանիշ» գրական համայնքի գլխավոր խմբագիր Հասմիկ Հակոբյանը, ֆեյսբուքյան էջի տեղեկություններով, Փողի դիմաց իրականացնում է դավաճանական իշխանությունների ագրեսիվ քարոզ։ «Այս վճարվող քարոզիչն արդարացնում է իշխանությունների կողմից ցանկացած իրավախախտում, ապօրինություն, հանցանք ու դավաճանություն։ Պատերազմի ժամանակ լծված էր հանրությանը մոլորեցնելու ու խաբելու՝ «Հաղթելու ենք» կեղծ քարոզչության գործին» (ավելին՝ այստեղ

 

Լրագրող, հաղորդավար Նվեր Մնացականյանը աշխատում է Արման Բաբաջանյանին պատկանող, արտասահմանյան ֆինանսավորումով գործող 1in.am լրատվականում։ Նշվում է. «Վճարվելով արևմտյան հիմնադրամներից և կազմակերպություններից՝ Նվեր Մնացականյանն իրականացնում է դավաճանական իշխանությունների քարոզ, հյուրընկալում է իր տաղավարում արտաքին ազդեցության գործակալների, ահաբեկիչների և տարատեսակ ապազգային տարրերի։

Թիրախավորում է ՀՀ-ի ռազմավարական դաշնակից ՌԴ-ին, բանակի հրամկազմն ու գեներալիտետը հեղինակազրկող քարոզչություն իրականացնում» (ավելին՝ այստեղ

 

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը ՀՀ գլխավոր ֆեյք ֆաբրիկայի՝ վարչապետի աշխատակազմի քարոզչական ՊՈԱԿ-ի նախկին տնօրենն է. «Թավշյա հեղափոխությունից և ՊՈԱԿ-ի տնօրեն նշանակվելուց անմիջապես հետո հրահանգել է ՊՈԱԿ-ի աշխատակիցներին փոխել քարոզչական վեկտորը և այսուհետ ադրբեջանցիների մասին գրել «ուրիշ բաներ»։ ՀՀ պետբյուջեից՝ քաղաքացիների վճարած հարկերից աշխատավարձ ստանալով, անձամբ համակարգել է դավաճանական իշխանությունների ընդդիմախոսների հասցեին հայհոյող, ատելություն քարոզող ֆեյքերի աշխատանքը» (ավելին՝ այստեղ

 

«8րդ ալիք» ՍՊԸ-ի տնօրեն, Nvideo Only1-ի հիմնադիր ու սեփականատեր Շավարշ Սարուխանյանը գումարի դիմաց զբաղվում է դավաճանական իշխանությունների քարոզչությամբ՝ ստեղծում և տարածում է կեղծ տեղեկատվություն և ատելության քարոզ պարունակող տեսահոլովակներ Յութուբյան ալիքներում։ Նշվում է, որ «վճարվող դավաճանական քարոզչությամբ զբաղվում է ընտանիքի հետ միասին․ կինը՝ Մարիամ Վարդանյան, մայրը՝ Նունե Սարուխանյան, քույրը՝ Ստելլա Սարուխանյան, քրոջ դուստրը՝ Ալինա Սարուխանյան» (ավելին՝ այստեղ

 

Լրագրող, 1in.am-ում հաղորդավար Գոհար Հայրապետյանը, ինչպես նշվում է էջում, «Պատերազմի ընթացքում՝ օգտագործելով 1in.am լրատվական հարթակն ու իր ֆեյսբուքյան էջը, կեղծ տեղեկատվություն է տարածել ռազմի դաշտում տիրող իրավիճակի վերաբերյալ, մոլորեցրել, հիմարացրել և խաբել է հանրությանը» (ավելին՝ այստեղ

 

ՀՀ Էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար Աննա Օհանյանը (մականունը՝ Սելֆինե Պռոշյան) նախկին երդվյալ հանրապետական է։ Էջի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք Ծարավ Աղբյուրի փողոցում բնակարան է ձեռք բերել, իսկ եղբայրն աշխատել է նախագահականում. «Սակայն հեղափոխությունից հետո Օհանյանը վայրկենական «հավատափոխ» է եղել՝ ամբողջությամբ անցել է Ալեն Սիմոնյանի տրամադրության տակ, ինչից հետո Ալեն Սիմոնյանը նրան օգտագործում է դավաճանական իշխանությունների քարոզչությամբ զբաղվելու նպատակով» (ավելին՝ այստեղ

 

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը շուրջ 44 օր մոլորեցրել է հանրությանը՝ ռազմական գործողությունների վերաբերյալ կեղծ տեղեկատվություն տրամադրելով, խաբելով՝ իբր «Հաղթելու ենք» և կեղծելով վիրավորների, զոհերի, անհետ կորածների թիվը։ Ֆեյսբուքյան էջի տեղեկություներով՝ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Արծրուն Հովհաննիսյանին խոստացել է գեներալի կոչում, բարձր պաշտոն, ավտոմեքենա (որն, ըստ մեր աղբյուրների, արդեն ձեռք է բերվել), ինչպես նաև Արծրունին իր հետ տանել արտասահման՝ դրամահավաքների մասնակցելու նպատակով (ավելին՝ այստեղ

 

Կառավարության ՊՈԱԿ-ում ֆեյքերի համակարգող Տարոն Չախոյանը, ինչպես նշվում է էջում, ֆեսյբուքյան իր անձնական էջում արդեն երկար ժամանակ է՝ կեղծ տեղեկություններ ու ատելության խոսք է տարածում, իրականացնում է դավաճանական իշխանությունների քարոզ։ Այս ապազգային գործունեությունն իրականացնելու համար վճարվում է ՀՀ քաղաքացիների վճարած հարկերից (ավելին՝ այստեղ

 

Քրիստինե Հալաջյանը, ինչպես նշվում է էջում, դավաճանի ամերիկաբնակ քարոզիչն է. «Այս աղանդավորը բնակվում է Լոս Անջելեսում, ԱՄՆ քաղաքացի է։ Նա ջանք ու եռանդ չի խնայում ներհայաստանյան պառակտումները խորացնելու, ատելություն գեներացնելու, բախումներ հրահրելու, արցախցիներին վիրավորելու ու վարկաբեկելու համար» (ավելին՝ այստեղ

 

Ամերիկաբնակ լրագրող Հակոբ Ռուբինյանը, ինչպես տեղեկացնում է էջը, դավաճանական իշխանությունների ամերիկաբնակ քարոզիչներից է։ Ջանասիրաբար ատելություն է քարոզում՝ ներհայաստանյան պառակտումներ ու բախումներ հրահրելու նպատակով, վիրավորում ու վարկաբեկում է արցախցիներին, բանակի սպաներին, հաղթած գեներալներին (ավելին՝ այստեղ

 

Հայկ Ստեփանյանը, ֆեյսբուքյան էջի հաղորդմամբ, դավաճանական իշխանությունների ակտիվ քարոզով զբաղվող, փողոցային սադրիչ «Հեղափոխության պահապաններ»՝ ավելի հայտնի «հեղափոխության պահպանակներ» անվանումով, խմբավորման պարագլուխներից է. «Ստոր, լկտի և էժանագին ապատեղեկատվություն է ստեղծում և տարածում իրենց պատկանող Hayq Media կայքով՝ մանիպուլացնելով և նենգափոխելով ցանկացած լուր, ատամներով պաշտպանելով ու փառաբանելով դավաճաններին» (ավելին՝ այստեղ

 

Բժիշկ Էդուարդ Համբարձումյանը փողի դիմաց քծնում և քարոզում է դավաճանների իշխանությունը, նշվում է ֆեյսբուքյան էջում. «Պատերազմի ընթացքում ակտիվ զբաղվել է դավաճանների քարոզով, ապատեղեկատվություն է տարածել, իսկ դավաճանական կապիտուլյացիայից հետո շարունակում է նույն պառակտիչ ու հակահայկական քարոզը» (ավելին՝ այստեղ

 

Դերասան Գնել Սարգսյանը նույնպես դավաճանների իշխանության վարձու քարոզիչ է։ «Դավաճանի Քարոզիչ» ֆեյսբուքյան էջը գրել է. «Այս հարբեցողին ֆինանսավորում է անձամբ Ալեն Սիմոնյանը, ով նաև խոստացել է նրան Հ1 հեռուստաալիքում պրոդյուսերի պաշտոն տալ» (ավելին՝ այստեղ

 

Վահան Սեդրակյանը, էջի հաղորդմամբ, Zona Positive էջի ադմինիստրատորներից մեկն է։ «Պառակտիչ ու ապազգային արշավներից մեկը, որն իրականացրել է այս վաճառված քարոզիչը, աղմկահարույց կեղծ տեղեկատվությունն էր՝ իբր արցախցիները դիրքերից իջած հայաստանցի զինվորներին ջուր չեն տվել, բայց ռուս խաղաղապահներին տորթ են տալիս», - նշվում է էջում (ավելին՝ այստեղ

 

Պատգամավոր Գայանե Աբրահամյանի դուստր Ալիս Շարաֆյանը, էջի տեղեկություններով, վարձատրվում է Սորոսի հիմնադրամից, ինչի դիմաց պատերազմի ընթացքում «Տեղեկատվության ստուգման կենտրոն»-ում զբաղվում էր իբր ապատեղեկատվության բացահայտումով (ավելին՝ այստեղ

 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության PR համակարգող Վահագն Ալեքսանյանը, էջի փոխանցմամբ, վարձատրվում է համացանցում դավաճանական իշխանություններին քարոզելու համար։ Փողի դիմաց վարկաբեկում, վիրավորում և ծաղրում է դավաճանների ընդդիմախոսներին և պառակտում է հասարակությունը (ավելին՝ այստեղ

 

Հասմիկ Համբարձումյանը նույնպես ներկայացված է որպես դավաճանների վարձու քարոզիչ. «Վարձատրվում է 5 տարբեր տեղերից, որոնցից երկուսը ֆինանսավորվում են Սորոսի հիմնադրամից՝ «Մեդիալաբ» կայք և ԱԺ կայքի մոնիթորինգով զբաղվող սորոսական «Մանդատ» ՀԿ, և պետական երեք կառույցում՝ ՀՀ կառավարության հայտնի ֆեյքերի ՊՈԱԿ-ում, Ֆինանսների նախարարության և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի քարոզչական թիմերում» (ավելին՝ այստեղ

 

 

Շարքի հետագա հրապարակումները՝ «Դավաճանի Քարոզիչներ» ֆեյսբուքյան էջում։ 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն