Իշխանությունը վախենում է այսօրվա հանրահավաքից․ Փաշինյանի կեցավայրը պաշտպանող զորախումբը հետ է կանչվել. «Հրապարակ»

article-image

«Հրապարակ» թերթը գրում է.

«Այն, որ վարչապետի կեցավայրում զորախումբ է հավաքվել չզորացրված կամավորներից, լրատվամիջոցները վերջին օրերին բազմիցս են գրել: Անգամ վերջին օրերին տեղեկություններ կային, որ մի փոքր իրավիճակը թեթեւացել է, այլեւս այդքան մեծ խումբ չեն պահում կառավարական «դաչաներում» եւ տղաներին թույլ են տվել տներով գնալ, ցանկացած պահին շտապ ներկայանալու պայմանով: 

Երեկ մեզ ասացին, որ մի շաբաթ կլինի անգամ չէին կանչել, բայց երեկոյան բոլորին զանգել են ու տեղյակ պահել, որ առավոտ 8-ին ներկայանան:

Թերեւս, պատճառը այսօրվա ընդդիմության հանրահավաքն է: Իշխանությունը վախենում է, որ կարող է անկանխատեսելի զարգացումներ լինել եւ վարչապետի կեցավայրի անվտանգության աշխատակիցների քանակը չբավարարի՝ դժգոհ ժողովրդին դիմակայելու համար, այդ իսկ պատճառով, զինված զորախումբը հետ է կանչվել: 

Հիշեցնենք, որ հանրահավաքի ձախողմանն ուղղված այլ քայլեր են եղել: Օրինակ՝ ընդդիմության լիդերներից մեկին` Գագիկ Ծառուկյանին հանրահավաքից կես ժամ առաջ, հանգստյան օրով հարցաքննության հրավիրելը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Աղբյուր՝ «Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն