Ստեփանակերտի «Բարդակ» փաբում հրաժարվել են օրենք խախտել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի և իր կնոջ համար

article-image

Politik.am-ը հոդված է հրապարակել «Ստեփանակերտի «Բարդակ» փաբում մերժել են Արարատ Միրզոյանին և իր կնոջը» վերնագրով և, հղում անելով իր աղբյուրներին, նշել է, որ ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի՝ Արցախում տեղի ունեցած պսակադրությունից հետո ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կնոջ՝ Գոհար Աբաջյանի հետ գնացել է Ստեփանակերտի «Բարդակ» փաբ։

«ԱԺ նախագահը փաբ է հասել 23։00-ից հետո։ Փաբում Միրզոյանն ու իր կինը ցանկացել են բարձր երաժշտություն  պատվիրել, սակայն նրանց առաջարկը մերժվել է։ Երբ Միրզոյանը փորձել է հասկանալ, թե ինչու՞ են մերժում էլիտայի խնդրանքը՝ փաբի աշխատակիցները հիշեցրել են, որ ըստ օրենքի 23։00-ից հետո թույլատրված չէ բարձր երաժշտություն լսել։ Միրզոյանին հիշեցրել են, որ Հայաստանում էլ նույն օրենքն է գործում։ Հայրենի օրենսդիրը ստիպված է եղել զսպել պարելու իր ցանկությունը և բավարարվել միայն խմելով», -նշված է հոդվածում։

Տեղեկությունն իր ֆեյսբուքյան էջում հաստատել է փաբի սեփականատերը՝ Ազատ Ադամյանը (Azat Grigorevich Adamyan): Վերջինս, կիսելով Politik.am-ի հրապարակումը, գրել է.

«Իմ փաբն է ու իմ օրենքները։ Դուք գրեք, ես դեմ չեմ։ Եթե անունը Բարդակ է, դա չի նշանակում, որ ներսում էլ է բարդակ, անունը ընտրելիս շատ երկար եմ մտածել, ու վերջում գնացել համարձակ քայլի: Հտե տի»։

Այնուհետև ֆեյսբուքյան մի քանի օգտատերերի այն հարցին, թե արդյո՞ք ճիշտ է տեղեկությունը, Ադամյանը պատասխանել է, որ ճիշտ է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն