Ինչու՞ է Աննա Վարդապետյանն ազատվել Արդարադատության փոխնախարարի պաշտոնից

article-image

Երեկ՝ նոյեմբերի 11-ին, ՀՀ Արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել այն մասին, որ նոյեմբերի 8-ին ազատվել է Արդարադատության փոխնախարարի պաշտոնից։

AntiFake.am-ը տեղեկության վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով կապ հաստատեց ՀՀ Արդարադատության նախարարության մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանի հետ, ով մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ Աննա Վարդապետյանին աշխատանքից ազատելը պայմանավորված է ՀՀ Արդարադատության նախարարության հնարավոր կառուցվածքային փոփոխություններով։

Մեր այն հարցին, թե ինչ փոփոխությունների մասին է խոսքը, զրուցակիցը նշեց, որ հավելյալ տեղեկությունների համար անհրաժեշտ է ուղարկել գրավոր հարցում։

Նշենք, որ Աննա Վարդապետյանն Արդարադատության նախարարության այն պաշտոնյան էր, ով հանրային լսումներում հիմնավորում էր ՀՀ-ում անցումային արդարադատության կիրառման անհրաժեշտությունը, մասնավորապես դրա գործիքներից մեկը՝ վեթթինգը, որն իշխանական շրջանակներն ամենաշատն էին շրջանառում։

Հիշեցնենք, որ Վենետիկի հանձնաժողովն անդրադարձել էր ՀՀ իշխանությունների կողմից դատավորների նկատմամբ համընդհանուր վեթինգ իրականացնելու գաղափարին և նշել, որ դատավորների համընդհանուր վեթինգը ո՛չ անհրաժեշտ է, ո՛չ էլ օգտակար, ինչից հետո վեթինգի վերաբերյալ խոսակցութուններն ավարտվեցին։

Փաստորեն, Արդարադատության նախարարության առաջ քաշած առանցքային թեզերը հիմնավորողին ազատել են հնարավոր կառուցվածքային փոփոխությունների պատճառով, ինչը, կհամաձայնեք, արժանահավատ չի հնչում։

Հոդվածի ռուսերեն տարբերակը:

 

Հեղինակ՝ Աստղիկ Մաթևոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը