Արայիկ Հարությունյանը ԵՊՀ-ում ազատվել է աշխատանքից

article-image

Օրերս համացանցում տեղեկություններ էին շրջանառվում այն մասին, որ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այլևս չի աշխատում Երևանի պետական համալսարանում որպես դասախոս։

Տեղեկությունը ճշտելու համար AntiFake.am-ը հարցում էր ուղարկել Երևանի պետական համալսարան։ Հայցել էինք տեղեկություններ այն մասին, թե արդյոք ճիշտ են շրջանառվող լուրերը, եթե այո՝ որոնք են աշխատանքից ազատման պատճառները։ ԵՊՀ-ից հաստատել են տեղեկությունը։

Հարցման պատասխանում ԵՊՀ ռեկտորի ժ/պ Գեղամ Գևորգյանը մասնավորապես նշում է. 

«Հայտնում եմ, որ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի ասիստենտ Արայիկ Էդուարդի Հարությունյանի հետ կնքված աշխատանքային հարաբերությունների ժամկետը լրացել է 2019 թ. սեպտեմբերի 30-ին, որից հետո նա ազատվել է աշխատանքից՝ ժամկետը լրանալու պատճառով»։

Այսպիսով, կարող ենք փաստել, որ շրջանառվող տեղեկությունները ճիշտ են։ Բացի այդ, փաստորեն, ո՛չ ԵՊՀ-ն, ո՛չ էլ Արայիկ Հարությունյանը ցանկություն չեն ունեցել կնքելու նոր աշխատանքային պայմանագիր կամ երկարաձգելու աշխատանքային պայմանագրի ժամկետը։

Նշենք, որ Արայիկ Հարությունյանը նախկինում բազմիցս նշել է, որ երբեք չի հրաժարվի դասախոսի իր աշխատանքից։ Փաստորեն, ինչպես շատ այլ հարցերում, այս հարցում ևս Արայիկ Հարությունյանի խոսքերը օդում ասվելու և իրականություն չդառնալու համար են։

Հոդվածի ռուսերեն տարբերակը:

 

Հեղինակ՝ Աստղիկ Մաթևոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն