Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է պարզել որոշ շրջանակների և սատանայի համագործակցության ձևերը և ուղիները

article-image

Այսօր՝ նոյեմբերի 14-ին, ՀՀ կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով «online banking»-ի ծառայությունների՝ ՀՀ քաղաքացիների համար հասանելի լինելու մասին, նշել է, որ պետք է Կենտրոնական բանկն աշխատի բանկերի հետ, որպեսզի «online banking»-ի ծրագրերն անխափան աշխատեն, որովհետև շատ են այն դեպքերը, երբ դրանք կան, հայտարարված են, բայց միշտ չէ, որ անխափան աշխատում են և այս հարցը պետք է անպայման լուծել։

«Պետք է հաշվի առնել ռիսկերը, դրանց մասին էլ տեղեկացնել և ուսումնասիրել՝ QR կոդը, ի վերջո, սատանայի հետ որևէ կապ ունի՞, թե՞ չունի։ Երբ որ արձանագրվում է, որ կապ չունի, Ազգային անվտանգության ծառայությանը, առանց կատակի, ես այդպիսի հանձնարարական տվել եմ՝ պարզել որոշ շրջանակների և սատանայի համագործակցության ձևերը և ուղիները։ Ծիծաղում եք, բայց եթե կա պնդում, ի վերջո դա պետք է պարզվի, դա անվտանգության խնդիր է»,-նշել է Փաշինյանը։

«Պարոն Մարտիրոսյան, հաստատեք, որ այդպիսի հանձնարարական ստացել եք»,-նշում է Փաշինյանը։

Մարտիրոսյանը հաստատում է, որ ստացել է նման հանձնարարություն։ «Մի քանի օր առաջ նման հանձնարարություն ստացել ենք, կզեկուցենք Ձեզ»,-պատասխանում է Մարտիրոսյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն