ԱԳՆ խայտառակ սխալը. Արցախի Մեծ Շեն և Հին Շեն բնակավայրերը Հադրութի շրջանում չեն

article-image

Այսօր առավոտյան ՀՀ արտգործնախարարությունը հայտարարություն էր տարածել Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ: Հայտարարության մեջ նշվում է`

«Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, օգտվելով այն փաստից, որ Արցախի Հանրապետության տվյալ հատվածում խաղաղապահ ուժեր տեղակայված չեն, Ադրբեջանի զինված ուժերի հատուկջոկատային ստորաբաժանումները գրոհ են ձեռնարկել արցախա-ադրբեջանական շփման գծի՝ Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ բնակավայրերի հատվածում, ինչի հետևանքով տարբեր աստիճանների հրազենային վիրավորումներ են ստացել ՊԲ վեց զինծառայողներ: Ադրբեջանական ուժերը սադրիչ գործողությունները շարունակել են նաև այսօր՝ Հադրութի շրջանի Մեծ Շեն և Հին Շեն բնակավայրերի ուղղությամբ»:
 


 

Չանդրադառնալով հայտարարության բովանդակությանը` փաստենք, որ հայտարարության մեջ նշված Մեծ Շեն և Հին Շեն գյուղերը չեն գտնվում Արցախի Հադրութի շրջանում: Բնակավայրերը մտնում են Շուշիի շրջանի մեջ:

Սոցցանցերում բարձրացած աղմուկից հետո սխալը հեռացվել է արտգործնախարարության կայքից:

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն