.jpg)
2018թ. տեղի ունեցած իշխանափոխության ընթացքում Փաշինյանի ամենակարևոր խոստումներից մեկն այն էր, որ իրենց իշխանության ժամանակ կարդային ջարդ չի լինելու: Այդ մասին հայտնել էր դեռևս ապրիլի 30-ին պատգամավորների հետ ունեցած հանդիպման ժամանակ: Իրականում ժամանակը ցույց տվեց, որ դրանք լոկ խոսքեր էին: Այս ամիսների ընթացքում բազմաթիվ տեղեկություններ էին ստացվում, որ տարբեր գերատեսչություններում նորանշանակ պաշտոնյաները կադրային ջարդ են իրականացնում: Օրինակ՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում նորանշանակ տնօրենը կամայականորեն հեռացնում էր աշխատողներին, իսկ Հայկ Մարությանն իր հերթին քաղաքապետի պաշտոնում ընտրվելուց հետո վարչության պետերի էր աշխատանքից ազատում: Մարությանը քաղաքապետարանի աշխատակազմը կամ համալրում է իր դերասան ընկերներով ու նեղ շրջապատի մարդկանցով, կամ նախապատվությունը տալիս «Իմ քայլը» դաշինքի անդամներին։
Շիրակի մարզում նույնպես կադրային ջարդ է իրականացվել: Մարալիկի բնակիչ Միշա Ժաժոյանը բաց նամակ է հրապարակել, որում ահազանգում է, որ, չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյանի հավաստիացումներին, որ պրոֆեսիոնալ մասնագետները շարունակելու են աշխատել, Շիրակի մարզում, այնուամենայնիվ, կադրային ջարդ է իրականացվում, և որպես դրա ապացույց ներկայացնում է «Մարալիկի առողջության կենտրոն»-ի տնօրենի հետ կապված դեպքերը: Հաջորդ դեպքը կրկին կապված է առողջապահական ոլորտի հետ:Հանրապետական անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի Արարատի, Արագածոտնի, Կոտայքի եւ Շիրակի մարզային համակարգողները բողոքում են, որ ՊՈԱԿ-ում անարդարություն և անօրինականություն է, որի արդյունքում 14 մարդու անհիմն ազատել են աշխատանքից:
«Հեղափոխությունից» անմիջապես հետո իշխանությունը սկսեց զտումներ իրականացնել ՊԵԿ-ում, որը ներկայումս ամենահայտնի կոռուպցիոն կառույցներից է՝ շնորհիվ բազմամիլիոնանոց խնդրահարույց պարգևատրումների: Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ աշխատանքից ազատվել են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը, ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Սամվել Ավետիքյանը, ՊԵԿ աշխատակազմի ղեկավար Արտակ Սահակյանը, ՊԵԿ տեղակալ Արմեն Սաքապետոյանը:
Սրանք ընդամենը փոքրիկ դրվագներ են այն մասին, թե ինչպես են նոր իշխանությունները պահպանում իրենց խոստումները կադրային ջարդ չիրականացնելու համատեքստում:
Հոդվածի ռուսերեն և անգլերեն տարբերակները։