Սպասում ենք Դանիել Իոաննիսյանի ներողությանը. Հանրահավաքի մասնակիցների թիվը սխալ է ներկայացվում

article-image

Այսօր «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, որը այս օրերին հրապարակում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող հանրահավաքների և երթերի մասնակիցների «իրական թիվը» և «ապացուցում» դա, «Հրապարակի» հետ զրույցում հայտարարել է. «Մենք ոչ միայն հրապարակում ենք թիվը, այլ տալիս ենք հնարավորություն ցանկացած մարդու՝ ստուգելու մեր տված թվի արժանահավատությունը։ Եթե ինչ-որ մեկը կասկածում է,որ մեր տված թիվը ճի՞շտ է, կարող է մտնի, քաշի այդ ֆայլը, եւ բոլոր մարդիկ հերթով համարակալված են։ Եվ ասի՝ գիտեք, այս մարդուն դուք չեք հաշվել կամ ասի՝ էս մի քանի մարդուն չեք հաշվել։ Եթե ինչ-որ մեկն ասի՝ այս մարդուն չեք հաշվել, ես հրապարակավ ներողություն կխնդրեմ»։

Վերոնշյալ հասարակական կազմակերպության տարբեր հարթակներով նշված նմանատիպ հրապարակումները բազմաթիվ են, որոնք փորձում են ցույց տալ և ապացուցել, որ հանրահավաքի մասնակիցները քիչ են, քան ներկայացվում են, հաշվում են, տարբեր անկյուններից են դիտարկում և այլ:  

Այնուամենայնիվ, քանի որ Դանիել Իոաննիսյանը հայտարարել է, որ հրապարակավ ներողություն է խնդրելու, երբ ապացուցվի, որ իրենց կողմից ներկայացված լուսանկարներում որևէ մարդ չեն հաշվել:

Շատ հեռուն չգնանք. դեկտեմբերի 7-ին FIP.am-ը «Անկյունը փոխում է տեսանկյունը․ որքան մարդ է մասնակցել դեկտեմբերի 5-ի ցույցին» հրապարակման մեջ ներկայացրել էր մի լուսանկար: Նյութի հեղինակը վերցրել էր Tert.am-ի կողմից հրապարակված լուսանկարի եզրային (ստորև լուսանկարի ընդգծված մասը) հատվածը և ներկայացրել մարդկանց թվի հաշվելու մեխանիզմը:

Դանիել Իոաննիսյանը պնդում է, որ «բոլոր մարդիկ հերթով համարակալված են»,  կարող ենք «ֆայլը քաշել և նայել», սակայն հրապարակված միայն այս լուսանկարում մենք հաշվեցինք առնվազն 20 մարդու, որոնք ներառված չէին հաշվարկում:

Ստացվում է, որ եթե վերոնշյալ լուսանկարի ընդամենը մի փոքր հատվածում հաշվարկը չի ներառում նվազագույնը 20 մարդու, ապա կարելի է ենթադրել, որ ամբողջական լուսանկարում հաշվարկի մեջ չեն մտնում առնվազն մի քանի հազար մարդ:

Այս փաստով նաև կասկածի տակ են դրվում նշյալ կառույցի բոլոր նմանատիպ հրապարակումները, և հիմնավորում սույն հրապարակումների` ըստ քաղաքական նպատակահարմարության և ենթատեքստով ներկայացնելու փաստը:

Ուստի, սպասում ենք Դանիել Իոաննիսյանի հրապարակային ներողությանը:

 

Աղբյուր՝ AntiFake.am

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն