Պատերազմի ընթացքում վիրավորում ստացած և բուժման ուղարկված զինծառայողների աշխատավարձը մասնակի է վճարվել

article-image

Վերջին շրջանում AntiFake.am-ը բազմաթիվ ահազանգեր է ստանում այն մասին, որ պատերազմի ընթացքում վիրավորում ստացած և բուժման ուղարկված պայմանագրային զինծառայողների աշխատավարձը մասնակի է վճարվել:

Համապատասխան կառույցները մասնակի աշխատավարձ ստացած զինծառայողներին հայտնել են, թե զինվորական հոսպիտալներում անցկացված մի քանի օրերը, օրինակ` 5 կամ 10 օրը, հաշվվել է որպես ոչ աշխատանքային օր, ուստի չկատարված աշխատանքի դիմաց չեն պատրաստվում վճարել:

Ստացվում է, որ մեր անվտանգության երաշխավորներն ու իրենց կյանքը հանուն մեզ վտանգողները պարգևատրումների և գովասանքի փոխարեն արժանանում են նման վերաբերմունքի: Այդյո՞ք նման գործելաոճը կարող է մոտիվացնել իրենց ընտանիքը վարկերով ու տարատեսակ դժվարություններով պահող զինվորականներին:

Պատերազմի ընթացքում վիրավորում ստացած և բուժման ուղարկված զինծառայողների աշխատավարձի մասնակի վճարման կապակցությամբ պարզաբանումներ և պատասխաններ ստանալու նպատակով AntiFake.am-ը հարցումներ է ուղարկել ՊՆ և ՊԲ, որոնց պատասխանները կներկայացնենք առաջիկայում:
 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն