Ոստիկանները՝ հակագազով ու մահակով ցուցմունք են կորզում (ՏեՍԱՆՅՈՒԹ)

article-image

Նոյեմբերի 21-ին համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում երևում է, թե ինչպես են 4 տղամարդիկ (ըստ համացանցային շրջանառվող կարծիքների` ոստիկաններ) ցուցմունք կորզում՝ հարվածներ հասցնելով մեկ այլ տղամարդու գլխին: 4 տղամարդիկ գցում են նրան հատակին, ոտքերը կապում գոտիով, հակագազ հագցնում և պարտադրում, որ ինչ-որ բան ասի:

Տեսանյութը հրապարակվել է «News media» youtube-յան էջում «Ոստիկանները՝ հակագազով ու մահակով ցուցմունք են կորզում» վերնագրով:

Տեսանյութից հասկանալի չէ, թե այն ինչ վաղեմություն ունի, սակայն այն հրապարակվել է երեկ և փնտրելու դեպքում տեսանյութն ավելի վաղ հրապարակմամբ չենք գտնում:

Տեսանյութին անդրադարձել են փաստաբաններ, Մարդու իրավունքների պաշտպանը և ֆեյսբուքյան օգտատերեր:

Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացրել են, որ տեսանյութի հիման վրա Ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հանձնարարությամբ ստուգումները սկսվել են Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում:

ՄԻՊ Արման Թաթոյանը իր ֆեյսբուքյան գրել է. «Այս տեսանյութի կապակցությամբ պետք է անմիջապես նախաձեռնվի քրեական վարույթ։ Ստուգողական բոլոր գործողությունները պետք է կատարվեն բացառապես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգի շրջանակում։
Վաղն առավոտյան իմ ստորագրությամբ համապատասխան պաշտոնական գրություն կուղարկվի քրեական հետապնդման մարմնին։ Ընթացքը Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության առավելագույն սահմաններում կլինի իմ ուշադրության ներքո»:

Փաստաբան Նորայր Նորիկյանը  ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե այս ամենը տեղի է ունեցել այս ընթացքում, և նշված անձինք իսկապես ոստիկանության աշխատակցիներ են, ուրեմն սա Հայաստանի խայտառակությունն ու ամոթն է, ուրեմն մենք ապրում ենք կեղծ իրականության մեջ:
Ո՞վ պետք է պատասխան տա այս խայտառակության համար:
Իրավապահ մարմինները պարտավոր են շատ արագ պարզաբանումներ ներկայացնել այս տեսանյութի վերաբերյալ»:

AntiFake.am-ը հետևողական կլինի բացահայտելու, թե ինչ վաղեմություն ունի տեսանյութը, արդյո՞ք քաղաքացիական հագուստով անձինք ոստիկաններ են և արդյո՞ք ենթարկվել են քրեական պատասխանատվության անմարդկային արարքի համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն