Հարազատներիս հրավիրել էի խաշի։ Հավաքույթի ավարտին վճարեցի 290 հազար դրամ. Արարատ Միրզոյան

article-image

«Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանն այսօր՝ նոյեմբերի 24-ին, ֆեյսբուքյան գրառում էր կատարել այն մասին, որ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մերձավորներին՝ 26-28 հոգու, Երևանի ռեստորաններից մեկում խաշ է «պատիվ տվել», որի համար վճարել է 290.000 ՀՀ դրամ։ 

«Պարզ ա չէ՞, որ Միրզոյան Արարատը մինչև իշխանական կայֆերից օգտվելը նման բան իրան չէր կարա թույլ տար, պարզ ա չէ՞, որ մարդը, որ չի կարում ապառիկ փակի սենց կայֆերի մասին երազել անգամ չէր կարա»,-նշել էր Սամսոնյանը։

Դրան հաջորդեց Սամսոնյանի մեկ այլ գրառում, որով վերջինս տեղեկացնում էր, որ Արարատ Միրզոյանն ու ռեստորանի տնօրինությունը փնտրում են, թե ով է տեղեկությունը փոխանցել Սամսոնյանին։ 


Արարատ Միրզոյանը հաստատել է, որ ծախսել է 290.000 ՀՀ դրամ մերձավորներին խաշ պատիվ տալու համար

Սամսոնյանի գրառումներին արձագանքել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ հաստատելով, որ ծախսել է 290.000 ՀՀ դրամ մերձավորներին խաշ հյուրասիրելու համար։

«Սիրելիներս, տարեդարձիս առիթով երեկ առավոտյան հարազատներիս հրավիրել էի խաշի։ Հավաքույթի ավարտին վճարեցի 290 հազար դրամի կարգի գումար»,-գրել է Միրզոյանը։


ԱԺ նախագահը պատրաստվում է վիրավորանքի և զրպարտության համար դատական հայց ներկայացնել Սամսոնյանի դեմ՝ չնայած տեղեկությունները հաստատելուն

Ըստ էության հաստատելով տեղեկությունը Միրզոյանը նշել է, որ պատրաստվում է դատի տալ Սամսոնյանին՝ գրառման մեջ տեղ գտած ստերի համար. «Քիչ առաջ տեսա իմ և այս միջոցառման մասին մի զզվելի գրառում, որում առկա ստի, վիրավորանքների և զրպարտության համար դատական հայց եմ ներկայացնելու հեղինակի դեմ»։

ՀՀ ԱԺ նախագահը նաև զերծ չի մնացել պետության քաղաքական երկորդ դեմքին ոչ հարիր արտահայտություններ անելուց և օգտագործել է վիրավորական արտահայտություններ. «Գրառման հեղինակը ոչ թե սխալ տեղեկություններ ունեցող մի քաղաքացի է, այլ էժանագին խաբեությամբ և մանիպուլիացիայով մեր քաղաքական թիմին վարկաբեկելու համար ջանք չխնայող մեկը՝ կարծեմ ինչ֊որ ՀԿ ղեկավար, "Անտիֆեյք" կայքի հիմնադիր ու քաղաքական առաջնորդության հայտ ներկայացնող մեկը»։

Միրզոյանը, հատկապես, ծանր է տարել Սամսոնյանի գրառման՝ իր ապառիկների վերաբերյալ հատվածը, որը վերջինս անփույթ կերպով հերքել է՝ մոռանալով իր ճեպազրույցը լրագրողների հետ, որի ընթացքում նշում է, որ հիմա էլ ունի վարկեր և ապառիկներ։

«Ավելորդ եմ համարում ասել, որ սույն օգտատերը ստիպված պիտի լինի ապացուցել նաև իմ պլանքյաշ լինելը»,-նշել է ԱԺ նախագահը։

«Ինչ վերաբերում է ռեստորանների ցանցին, որի անունը դեռ չեմ նշում, կարծում եմ այդ ընկերությունը պետք է հրապարակավ ներողություն խնդրի հաճախորդի տվյալների հրապարակման համար և հանուն իր իսկ բարի համբավի պարզի իր ներսում այդ հրապարակման աղբյուրը»,-եզրափակել է Միրզոյանը՝ հաստատելով նաև Սամսոնյանի երկրորդ գրառման իսկությունը։

Նշենք, որ Միրզոյանի գրառմանը հավանության են արժանացրել իր քաղաքական թիմի ներկայացուցիչները, ՀՀ ԱԺ պատգամավորներ, նախարարներ, համայնքային իշխանության ներկայացուցիչներ, ինչպես նաև իրավապահ կառույցների ֆեյսբուքյան էջեր և իրավապահ համակարգի աշխատակիցներ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն