Նիկոլ Փաշինյանը գովազդում է «Սերժ Սարգսյանի անձնական բիզնեսը». «դաբրոն» տվողը հիմա Փաշինյանն է

article-image

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեղեկություն այն մասին, թե ինչ կարելի է անել այն ավտոմեքենաների հետ, որոնք մետաղի ջարդոն են դարձել:

Նիկոլ Փաշինյանը նշում է, որ մետաղի ջարդոնը ընդունող կազմակերպությունը «Մետեքսիմ» ՍՊԸ-ն է:

Հետաքրքիր է, որ վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթը ժամանակին թիրախավորել և ամենախիստ ձևով քննադատել է այդ կազմակերպության ղեկավարներին, իսկ այժմ նրանց PR-ով անձամբ զբաղվում է Նիկոլ Փաշինյանը:

Այդ ժամանակ ԱԺ «Իմ քայլը» դաշինքի ներկայիս պատգամավոր Հայկ Գևորգյանի ստորագրությամբ armtimes.com կայքում հրապարակվել էր «Սերժ Սարգսյանի անձնական բիզնեսը» վերնագրով հոդված, որտեղ հեղինակը պնդում էր, որ «Գործնականում ոչ ոք չի կարող Հայաստանից նույնիսկ մեկ բեռնատար սեւ մետաղի ջարդոն արտահանել առանց հատուկ «դաբրոյի»։ Եւ այդ «դաբրոն» ստացվում է անձամբ Սերժ Սարգսյանից, իսկ արգելքը սրբորեն պահպանում է Մաքսայինը։ Այդպես եղել է անցած 8 տարիներին եւ այդպես է նաեւ հիմա։ Ջարդոնի արտահանման մենաշնորհը պատկանում է «Մետեքսիմ» ընկերությանը, որի տերը ԱԱԾ նախկին փոխտնօրեն Գրիգոր Հարությունյանի եղբայրն է` Միքայել Հարությունյանը։»:


«Մետէքսիմ»  ՍՊԸ մասին

«Մետէքսիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հիմնադրվել է 2000 թվականին և զբաղվում է սև ու գունավոր մետաղների ջարդոնի մեծածախ առուվաճառքով:

Կազմակերպության հիմնադիրները երեքն են` Միխաիլ Հարությունյան, Գրիգորի Սահակով (Մասնակցությունը դադարեցված է), Լեոնիդ Աղաջանյան (Մասնակցությունը դադարեցված է):

Կազմակերպության գործընկերների ցանկում նշվում են` «Միկմետալ» ՓԲԸ-ն, «Մինշին» շինարարական եւ արտադրական կազմակերպությունը, «Քեթրին» ՍՊԸ-ը, «Գրիար» ՓԲԸ-ը, «Միկտրանս» ՍՊԸ-ը, «Միկմոտորս» ՍՊԸ-ը:

Ինչպես և կարելի է տեսնել, կազմակերպությունը կապ ունի նախկին ՊԵԿ ղեկավար Միհրան Պողոսյանի և նրա ընկերության հետ: Ինչպես նաև վերոնշյալ «Միկմետալ» ՓԲԸ-ն պատկանում է ՀՀ ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր Վահան Հարությունյանին, որը Միխաիլ Հարությունյանի որդին է և ՀՀԿ անդամ, հանդիսացել է «Ասկեգրուպ» ԲԲԸ հիմնադիրների խորհրդի անդամ: Ընկերության գործարանը գտնվում է Չարենցավան քաղաքում, այն զբաղվում է մետաղի վերամշակմամբ, որի արդյունքում արտադրում են մետաղե ձուլվածքներ՝ ամրաններ, մանրացնող գնդեր եւ այլն։ ԸՆկերության տնօրենը Միխաիլ Հարությունյանի որդին է` նախկին ՀՀԿ պատգամավոր Վահան Հարությունյանը:

Հարկ է նշել, որ Միխաիլ Հարությունյանը հանդիսանում է Միհրան Պողոսյանի մորեղբայրը: Միխաիլ Հարությունյանի մյուս որդին` Տիգրան Հարությունյանը, մամուլում շահարկումների ենթակված «Փարքինգ Սիթի Սերվիս» ընկերության տնօրենն է:

Դեռևս 2016 թվականին «Հետք» հետաքննական լրատվականի կողմից հրապարակված` Պանամայում օֆշորում գրանցված կազմակերպությունների ցանկում առկա են նաև Միխաիլ Հարությունյանի և նրա ազգականների անուններով գրանցված կազմակերպություններ.

Փաստորեն ստացվում է, Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին նրանց գործունեությունը քննադատող ներկայիս իշխանական շրջանակները մոռացել են իրենց քննադատությունները և աջակցում են այդ կազմակերպութուններին ՀՀ վարչապետի մակարդակով։

Մի քանի ամիս առաջ, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր մաքսատան` Գյումրի տեղափոխման մասին, ՊԵԿ պետի տեղակալ Շուշան Ներսիսյանը հայտարարում էր, որ ««Մետեքսիմ» մաքսային պահեստը կահավորվել է և շատ կարճ ժամկետներում ավտոմեքենաներ կձևակերպվեն նաև հենց այս պահեստում»:

Փաստացի, այսօր Նիկոլ Փաշինյանի կառավարությունը համագործակցում է այն կազմակերպությունների հետ, որոնց գործունեությունը նախկինում համարում էր կոռուպցիոն բնույթ ունեցող: Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն ինչպես հիմա ընդդիմությանը, այնպես էլ այն ժամանակ իշխանությունը վարկաբեկելու համար գործի էր դնում էժանագին մանիպուլյացիոն գործիքներ՝ այն ժամանակվա իշխանություններին կապելով կոռուպցիոն գործարքների հետ և մեղադրելով հովանավորչության մեջ։ Իսկ հիմա Նիկոլ Փաշինյանի համագործակցությունն այդ կազմակերպությունների հետ վկայում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը նախկինում ստել է։

Հոդվածի ռուսերեն տարբերակը:

 

Հեղինակ՝ Մելինե Հայրապետյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը