(PHOTOS) Ադրբեջանական վիզայով օտարերկրացու սադրանքը Հանրապետության հրապարակում

article-image

Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմության հրավիրած հանրահավաքի ընթացքում Հանրապետության հրապարակում ուշագրավ դեպք է տեղի ունեցել:

Տարածքում լուսանկարահանումներ էր իրականացնում նաև AntiFake.am-ի լուսանկարիչը: Տարբեր քաղաքացիների լուսանկարելու ընթացքում նրան է մոտեցել մի քաղաքացի, որը սեփական նախաձեռնությամբ անգլերենով առաջարկել է նկարել իր անձնագիրը։ AntiFake.am-ի լուսանկարիչը միայն լուսանկարելուց հետո է ուշադրություն դարձրել փաստաթղթի բովանդակությանը: Իսկ հետո չի ստացվել գտնել նշյալ անձնավորությանը, քանի որ նա արագորեն կորել է տեսադաշտից։

 

 

Օտարերկրացու անձնագրի էջի վրա, որն առաջարկել էր լուսանկարել, ադրբեջանական վիզա էր: Ըստ տվյալների՝ քաղաքացու անունը Սալվատորե Վամփո (Salvatore Vampo) է, ազգությամբ՝ իտալացի:

 

 

Անձնագրի էջի վրա նշմարվում է «S. Aliyev» ստորագրությունը: Նշվում է, որ վիզան տրվել է 30 օր ժամկետով՝ տուրիստական նպատակներով՝ Թբիլիսիում: Դատելով դրոշմակնիքներից՝ քաղաքացին մուտք է գործել Ադրբեջան 2019թ. դեկտեմբերին 27-ին և դուրս է եկել Ադրբեջանից 2020թ. հունվարի 24-ին:

Նախ անհասկանալի է, թե ինչու է նշված անձը նման քայլի դիմել և բացելով իր անձնագրի ադրբեջանական վիզայով էջը մեր լուսանկարչին առաջարկել նկարել այն՝ իմանալով, որ Հանրապետության հրապարակում ընթացող հասարակական իրադարձությունները պայմանավորված են Արցախյան պատերազմի հետևանքներով։ Սա ակնհայտ սադրանքի է նման։ Անհասկանալի է նաև, թե ինչպես է Ադրբեջան ելումուտ արած օտարերկրյա քաղաքացին այցելել Հայաստան, ինչ նպատակներով է գտնվում Հայաստանում և ինչու է մասնակցում ներքաղաքական գործընթացների։

Դեպքի առնչությամբ հրավիրում ենք Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության ուշադրությունը:

 

Աղբյուր՝ AntiFake.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն