Աննա Հակոբյանի նախաձեռնած և արցախցիների ջանքերով չեղարկված տոնական միջոցառման կազմակերպիչը կոռուպցիոն բնույթի պետական տենդերներով հայտնի Ա/Ձ-ն է՝ Հայկ և Նաիրի Սարգսյանների ընկերը

article-image

Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, համացանցում լուրեր տարածվեցին այն մասին, որ Ստեփանակերտում արցախցիների պահանջով ապամոնտաժվել է Աննա Հակոբյանի հիմնադրամի կողմից տեղադրած տոնածառը:

«Հանդիպում ենք դեկտեմբերի 25-ին, (այսինքն այսօր) ժամը 13:00-ին Vallex Garden Hotel ում: Դեմ եմ Աննա Հակոբյանի կողմից դեկտեմբերի 26-ից 27-ը կազմակերպվելիք ամանորյա մանկական հանդեսին: Դավաճանը իրավունք չունի ոտք դնել իմ վիրավոր՝ մի կտոր մնացած Արցախ: Մեր մանուկներին առանց ձեր կեղտոտ նվերների էլ ամանոր կպարգևենք», - այս մասին ավելի վաղ իր էջում գրել էր Արցախի տեղեկատվական շտաբի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը:

Ինչպես կարելի է տեսնել տարածվող լուսանկարներից, տոնական միջոցառման անցկացման համար Ստեփանակերտում տոնածառից բացի տեղադրվել են նաև 2019թ. հունիսի 1-ին` Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Ազգային ժողովի այգում և Բաղրամյան պողոտայում կազմակերպված միջոցառումների ընթացքում կիրառված և 2020թ. «White Shorja» լողափին հայտնված սպիտակ վրանները:
 


 

Հիշեցնենք, որ այս վրանները պատկանում են պետական միջոցառումներից միլիոնավոր դրամներ ստացած «EX production»-ին, որի տնօրենը Հայկ և Նաիրի Սարգսյանների ընկերն է՝ Գևորգ Աղաբալյանը:
 

 

«EX production»-ը հունիսի 1-ի միջոցառումների կազմակերպման համար պետական բյուջեից ստացել էր 7,770,000 դրամ, 2019թ. Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումները Վանաձորում կազմակերպելու համար 2,150,000 դրամ, «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների համար 17,880,000 դրամ: «EX production event»-ը ներգրավված էր եղել 2018թ. ՀՀ Անկախության օրվա, Կառավարության գործունեության 100 օրվա, WCIT 2019 տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի կազմակերպման և պետական ֆինանսավորմամբ կազմակերպված այլ միջոցառումների տեխնիկական աշխատանքներում: Գևորգ Աղաբալյանն ու նրա ընկերությունը ակտիվ մասնակցություն են ունեցել «Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավին, Փաշինյանի ղեկավարած դաշինքի դրամահավաք երեկոյին և «Այո» ի քարոզարշավին: Աղաբալյանի ընկերությունն անգամ զբաղվել է 2018թ. մայիսին կառավարական առանձնատանը շոու բիզնեսի ներկայացուցիչների մասնակցությամբ սահմանամերձ համայնքների շրջանավարտների վերջին զանգի միջոցառման կազմակերպմամբ:

ԿԳՄՍ նախարարությունն էլ օգոստոսի 12-ին նշվող Երիտասարդության միջազգային օրվա միջոցառումների կազմակերպման համար 8 միլիոն 200 հազար դրամի պայմանագիր էր կնքել «Գևորգ Աղաբալյան» Ա/Ձ-ի հետ, ապա կորոնավիրուսային հիվանդության տարածմամբ պայմանավորված` լուծել այն:

Մի կողմ թողնենք սովորական դարձած կոռուպցիոն ռիսկերն ու այն հանգամանքը, որ այս իշխանությունն ունի իր «անփոխարինելի» ընկերությունների ցուցակը: Առանձնահատուկ ուշադրության է արժանի այն, որ Աննա Հակոբյանը ամուսնու հրաժարականը խրախուսելու ու դատարանի առջև կանգնելու, հազարավոր զոհերի մահը սգալու փոխարեն այնքան բարձր տրամադրություն ունի, որ տոնական միջոցառումներ է կազմակերպում: Սա է այս իշխանության ողջ «հմայքն» ու «թշվառությունը»:
 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

 

Աղբյուր` AntiFake.am

 

Կարդացե՛ք նաև՝


«White Shorja» լողափի սպիտակ վրանները պատկանում են պետական միջոցառումներից միլիոնավոր դրամներ ստացած «EX production»-ին. Ընկերության տնօրենը Հայկ և Նաիրի Սարգսյանների ընկերն է

 ԿԳՄՍՆ-ն Երիտասարդության միջազգային օրվա միջոցառումների պայմանագիր է կնքել յուրային ընկերության հետ, ապա լուծել այն. «Հնարավոր չէր կանխատեսել կորոնավիրուսային հիվանդության տարածման նման աճ»

 Ավելի քան 25 միլիոն դրամ պետբյուջեից ԱԺ-ում հունիսի 1-ի միջոցառման համար. «մտերիմ» կազմակերպություններն ու ԱԺ աշխատակազմի հերթական անփույթ աշխատանքը

 Հայկ Սարգսյանն ու նրա ընկերը՝ «White Shorja»-ի տնօրենը, հակասող «արդարացումներ» են ներկայացրել պատգամավորի՝ համակարգչի մոտ արված լուսանկարի առնչությամբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն