Ի՞նչ հիմքով է ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանն ազատվել պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից

article-image

AntiFake.am-ը շարունակում է «չծառայածների» շարքը, որի շրջանակներում պարզում ենք, թե ինչու՞ հանրային իշխանության ոլորտում տարբեր պաշտոններ զբաղեցնող անձինք չեն անցել պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն: Հերթը ՀՀ վարչապետի օգնական, պատգամավոր Հայկ Սարգսյանի եղբորը՝ Նաիրի Սարգսյանինն է:

Այս կապակցությամբ AntiFake.am-ը նույնաբովանդակ  հարցումներ է ուղարկել ՀՀ Պաշտպանության նախարարություն և Վարչապետի աշխատակազմ և անձամբ Նաիրի Սարգսյաին՝ պարզելու, թե ի՞նչ հիմքով է Նաիրի Սարգսյանը ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից, և եթե այդ հիմքերը առողջական են՝ խնդրել ենք  տրամադրել նաև հիվանդության անվանումը: Ստորև ներկայացնում ենք հարցման պատասխանները:

ՊՆ-ն մերժել է տեղեկատվության տրամադրումը՝ հղում անելով «Անձնական տվյալների մասին» և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքներին և առաջարկել է, որ հարցի պատասխանը ստանալու նպատակով դիմենք Նաիրի Սարգսյանին: Վարչապետի աշխատակազմն իր պատասխանի մեջ նշել է, որ Նաիրի Սարգսյանը ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից տեսողական խնդիրների պատճառներով:

Նաիրի Սարգսյանից հարցման պատասխան չենք ստացել։

Հասկանալու համար, թե կոնկրետ ի՞նչ հիվանդության մասին է խոսքը, կրկին հարցումներ ուղարկեցինք վերը նշված կառույցներին և Նաիրի Սարգսյանին։ Խնդրեցինք հստակեցնել, թե «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանության աստիճանը որոշող» ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված տեսողության հիմքով Նաիրի Սարգսյանին պարտադիր զինծառայությունից ազատելու համար կոնկրետ ո՞ր հիվանդությունն է հիմք հանդիսացել, քանի որ վերոնշյալ որոշման մեջ տվյալ հիմքով պայմանավորված ոչ բոլոր հիվանդություններն են անհամատեղելի զինվորական ծառայության հետ: Վարչապետի աշխատակազմից ստացված հարցման պատասխանի մեջ նշված է, որ վարչապետի աշխատակազմը հրաժարվում է տեղեկատվություն տրամադրել Նաիրի Սարգսյանի՝ պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հիմք հանդիսացող կոնկրետ հիվանդության վերաբերյալ՝ պարզաբանելով, որ հարցը պարունակում է Նաիրի Սարգսյանի անձնական տվյալների բովանդակության բացահայտում:

Հիշեցնենք, որ АntiFake.am-ը նույնաբովանդակ հարցումներ էր ուղարկել նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանի վերաբերյալ, սակայն տեղեկատվության տրամադրումը մերժվել է նույն հիմքով, ինչ Նաիրի Սարգսյանի պարագայում:

Հանկանշական է, որ ներկայիս իշխանության զգալի հատվածը և հատկապես վերին օղակներում պաշտոններ զբաղեցնող անձինք, ըստ «օդում կախված լուրերի», պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել են ոչ օրինական հիմքերով և այդ «չծառայած» լինելու սինդրոմն է նաև, ըստ հանրային ընկալումների,  ակնհայտ արհամարական վարքագծի դրսևորման պատճառ հանդիսանում ներկայիս իշխանության կողմից զինվորականների և հատկապես Արցախյան գոյամարտում կռված սպաների նկատմամբ:

Հարցման պատասխանները՝ ստորև։

Հոդվածի ռուսերեն տարբերակը:

 

Հեղինակ՝ Վլադիմիր Մկրտչյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն