Ադրբեջանում անց են կացվելու արտահերթ խորհրդարանական ընտրություններ

article-image

Ադրբեջանի իշխող «Յենի Ադրբեջան» ("Yeni Azerbaycan") կուսակցությունը որոշում է կայացրել ցրել Միլլի Մեջլիսը: Այս մասին տեղեկանում ենք haqqin.az-ից:

Ըստ haqqin.az-ի` Միլլի Մեջլիսը ցրելու որոշման պատճառ է հանդիսացել Ադրբեջանի օրենսդիր մարմի վարած գործունեության անհամատեղելիությունը Իլհամ Ալիևի ստանձնած բարեփոխումների քաղաքականության  հետ:

Վաղը օրենսդիր մարմինը ցրելու որոշումը կքննարկվի Միլլի Մեջլիսում, որից հետո որոշում է կայացվելու դիմել երկրի նախագահին արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Ադրբեջանում Միլլի Մեջլիսի հաջորդ ընտրություննեը պետք է տեղի ունենային 2020 թ. աշնանը:

Haqqin.az-ից տեղեկանում ենք նաև, որ Միլլի Մեջլիսը ցրելու որոշումը բխում է նաև հասարակության տրամադրություններից, քանի որ ադրբեջանական պառլամենտի ամբողջ գործունեության ընթացքում լռել է և անգործության է մատվել,  դժվար էր գտնել ռուսալեզու և անգլալեզու պատգամավորներ միջազգային հարթակներում հանդես գալու նպատակով: Քիչ չեն նաև սկանդալային պատմությունները` կապված Մեջլիսի պատգամավորների հետ: Կա նաև վարկած, որ Ալիևը այս կերպ փորձել է մեղմացնել ընդիմադիր ուժերի կոնսոլիդացման պրոցեսները:

 

Հեղինակ՝ Վլադիմիր Մկրտչյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն