Հայաստանի իրավապահ մարմինների կողմից Ֆեյսբուքյան օգտատերերի տվյալների ստացման դիմումները կտրուկ աճել են

article-image

Դեռևս նոյեմբերի սկզբին միջազգային Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել էր ինտերնետային ազատության վերաբերյալ այս տարվա զեկույցը, որտեղ Հայաստանին վերաբերող բաժնում նշվում էր, որ 2018 թվականի ընթացքում Հայաստանի իրավապահ մարմինները ընդհանուր առմամբ 18 անգամ դիմել են Ֆեյսբուքին`  101 օգտատերերի տվյալներ ստանալու համար, ընդ որում` 2018 թվականի առաջին կեսի ընթացքում (հունվար-հունիս) հայ իրավապահները սոցիալական ցանցին են դիմել 12 անգամ (մեկը` արտակարգ ռեժիմով) 20 օգտատիրոջ տվյալների ստացման համար, որից բավարարվել է 67%-ը:

Արդեն իսկ տարվա հաջորդ կեսի ընթացքում` հուլիս-դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում  Ֆեյսբուքին իրավապահ մարմինները դիմել են 6 անգամ` 80 օգտատիրոջ մասին տեղեկություններ ստանալու նպատակով: Իրավապահների դիմումները բավարարվել են կիսով չափ:

Այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում իրավապահները մեծացրել են իրենց դիմումների հաճախականությունը` սոցիալական ցանցի ղեկավարությանը դիմելով արդեն 17 անգամ`փորձելով ստանալ 43 օգտատիրոջ տվյալները: Դիմումների կեսից մի փոքր ավելին` 53%-ը բավարարվել է:

Հարկ է նշել, որ համաձայն Ֆեյսբուք սոցիալական ցանցի ծառայությունների տրամադրման կանոնների և գործող օրենսդրական կարգավորման` Ֆեյսբուքը պատասխանում է պետությունների (պաշտոնական) դիմումներին տեղեկատվություն ստանալու վերաբերյալ: Յուրաքանչյուր դիմում մանրամասն քննության է առնվում օրինական հիմքերի առկայության նպատակով, և հնարավոր է, որ դրանք մերժվեն, կամ պահանջվի ավելի հիմնավոր պատճառաբանություն այն դիմումների վերաբերյալ, որոնք ավելի լայն ընդգրկվածություն ունեն և անորոշ են:

Ինչպես և կարող ենք համոզվել, իրավապահ մարմինների կողմից Ֆեյսբուք սոցիալական ցանցին ուղղված դիմումները վերջին ժամանակահատվածում կտրուկ աճել են: Առաջիկայում արդեն իսկ կհրապարակվի 2019 թվականի երկրորդ կիսամյակի տվյալները, որոնք, վստահաբար, ֆեյսբուքյան օգտատերերի (օգտահաշիվների) տվյալների ստացման դիմումների ավելի բարձր ցուցանիշներ կապահովեն:

Հաշվի առնելով հայաստանյան ներքաղաքական իրավիճակը` նման բարձր ցուցանիշների առկայության փաստը զարմանալի չէ: Սրանով իսկ հօդս են ցնդում Նիկոլ Փաշինյանի այն պնդումները, որ Հայաստանում աննախադեպ աճել են մարդու հիմնարար իրավունքները, մասնավորապես` խոսքի ազատությունը: Այս ցուցանիշները գալիս են ապացուցելու, որ Նիկոլ Փաշինյանը ավելի ու ավելի է խորացնում պետական կառավարման ավտորիտար և վարչահրամայական քաղաքականությունը:

Հոդվածի ռուսերեն տարբերակը:

 

Հեղինակ՝ Մելինե Հայրապետյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն