(VIDEO) Փաշինյանի այն թիմակիցներին, ովքեր կհասկանան իրենց մեղքը և դուրս կգան թիմից, պետք է հնարավորություն տրվի, հակառակ պարագայում դա կհանգեցնի քաղաքական նիհիլիզմի. Սամսոնյան

article-image

«Մենք ունենք մի իրավիճակ, որտեղ չկա պաշտոնական որևէ աղբյուր, որը մեզ կբացատրի` ինչ է կատարվում»: «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը փաստում է  է, որ որևէ պաշտոնական պարզաբանում չկա, թե հունվարի 11-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ինչ նոր փաստաթուղթ է ստորագրելու Մոսկվայում:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի պատասխանատվության աստիճանի մասին քննարկումներին` Սամսոնյանը նշել է. «Չկա Նիկոլ Փաշինյանի մի թիմակից, որը չկրի Արցախի հողերը հանձնելու պատասխանատվությունը: Անգամ թաղապետերը մեղավոր են: Ովքեր Նիկոլ Փաշինյանի կողքին կանգնել են, կրում են այս ամենի պատասխանատվությունը»: Այս պարագայում անընդունելի է տարբեր գործիչների դարձի գալը: 

Սամսոնյանը, սակայն, նշում է, որ չպետք է գնալ քաղաքական նիհիլիզմի ճանապարհով: Նիկոլ Փաշինյանի այն թիմակիցներին, ովքեր կհասկանան իրենց մեղքը և դուրս կգան թիմից, պետք է հնարավորություն տրվի, հակառակ պարագայում դա կհանգեցնի քաղաքական նիհիլիզմի: «Հումանիտար միջանցքը չի գործում իշխանության բոլոր ներկայացուցիչների համար: Բոլոր այն մարդիկ, ովքեր մանդատը դրեցին և փախան, նրանք թուլամորթներ են: Բոլոր այն մարդիկ, ովքեր նշանակովի պաշտոնների են, նրանց համար հումանիտար միջանցք չի լինելու: Հումանիտար միջանցք լինելու է բոլոր նրանց համար, ովքեր իրենց գործողությամբ կկարողանան թուլացնել այս տականքի իշխանությունը»,- ասել է Սամսոնյանը` նշելով, որ Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնից արյունով հեռացնելը շատ բացասական հետևանքների կարող է հանգեցնել: Այնուամենայնիվ, կան պատգամավորներ, որոնք, օրինակ` Ալեն Սիմոնյանը և Ռուբեն Ռուբինյանը, հումանիտար միջանցքի հնարավորություն չունեն: Ուժային բոլոր կառույցների ղեկավարները` սկսած Գլխավոր դատախազից` մինչև ԳՇ պետ, նույնպես ունեն հումանիտար միջանցքից օգտվելու հնարավորություն, սակայն` կարճատև ժամակակով:

Առաջին հերթին այս հումանիտար միջանցքը պետք է տրվի պատգամավորներին: «Բոլոր այն պատգամավորները, որոնք կփորձեն գիտակցված, թե չգիտակցված դավաճանությունը մեղմել, կստանան հումանիտար միջանցք: Այդ պատգամավորներին գոնե չի կարելի քննադատել այն ընթացքում, որտեղ Նիկոլ Փաշինյանը իշխանության է»,- ասել է Նարեկ Սամսոնյանը: 

Քաղաքագետը ներկայացրել է, որ իշխանական պատգամավորներից մեկի հետ հանդիպման ժամանակ, ում անունը չի նշել, տեղեկացել է, որ Նիկոլ Փաշինյանը իր պատգամավորների մասին բազմաթիվ «կոմպրոմատներ» ունի, բոլորի վրա «կոմպրոմատներ» կան: Իրենք գիտակցում են, որ պատասխանատվություն են կրում Արցախը հանձնելու համար, սակայն վախենում են, քանի որ Նիկոլ Փաշինյանը «կոմպրոմատներով» սպառնացել է իրենց: 

Սամսոնյանը նշել է այն օբյեկտիվ դժվարությունները, որոնք առկա են Նիկոլ Փաշինյանին հեռացնելու գործընթացում:

«Մենք 2,5 տարի գործ ունենք ատելություն գեներացրած, սուտ ու կեղծիք տարածած, պոպուլիստական և 80%-անոց ռեյտինգ ունեցող իշխանության հետ: Մարդ, որը չի խորշել իր պաշտոնավարման ընթացքում ստել, խաբել, թալանել, բայց դրանում մեղադրել բոլորին բացի իրենից»,- ասել է Սամսոնյանը` նշելով, որ օբյեկտիվ դժվարություններին գումարվում է նաև այն հանգամանքը, որ հասարակության լայն շերտերի շրջանում քաղաքականության նկատմամբ հիասթափություն է տիրում: 

Սամսոնյանը ներկայացրել է Սերբիայի ընդդիմադիր ուժերի պայքարը Միլոշևիչի իշխանության դեմ և կոչ է արել քաղաքացիներին, անկախ քաղաքական հայացքներից, միավորվել հանուն Հայաստանի հանրապետության փրկության:

«Մենք հիասթափվելու իրավունք չունենք, ամեն անգամ, երբ մենք մտածում ենք հիասթափվելու կամ դիմացինին ձախողման մեջ մեղադրելու մասին, մեր աչքերի առջևով պետք է գնան մեր 5000 և ավելի զոհերի նկարները, այն մարդկանց ապրումները, որոնք կորցրին տներ, այն մարդկանց ապրումները, որոնք ունեն անհետ կորած զինվորներ, այն մարդկանց անունները, որոնք գերի են: Հիշենք մեր բոլոր վիրավորներին, որ պետության խնամքի կարիքն ունեն, հիշեք, որ մեր հանրապետության ինքնասիրությունը գետնին մի քանի մեր թշնամիների ոտքերի տակ տրորվում է: Ու ոչ թե մեղադրեք այս կամ այն քաղաքական միավորմանը, ուժին, կուսակցությանը, այլ մեղադրեք ինքներդ ձեզ, որովհետև միշտ հնարավորությւոն կա սեփական օրինակով անել այն, ինչ համարում ես շատ ավելի ճիշտ, քան այն, ինչ անում են մնացածը»,- եզրափակել է Նարեկ Սամսոնյանը:

Մանրամասները՝ տեսանյութում.

 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն