Ստյոպա Սաֆարյանի մանիպուլյացիան Նիկոլ Փաշինյանի` Մոսկվա մեկնելու վերաբերյալ

article-image

Ինչպես հայտնի է, վաղը` հունվարի 11-ին, Մոսկվայում տեղի են ունենալու ՌԴ նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի բանակցությունները: Սպասվում է նաև դեռևս անհայտ բովանդակությամբ փաստաթղթի ստորագրում:

2020թ. նոյեմբերի 10-ի կապիտուլյացիոն հայտարարությունից հետո սա երեք պետությունների ղեկավարների առաջին հանդիպումն է:

Ընդդիմադիրներն արդեն իսկ հայտարարել են, որ թույլ չեն տալու Փաշինյանի թռիչքը Մոսկվա` վաղը առավոտյան ժամը 8-ից լինելու են Զվարթնոցի օդանավակայանի մոտ:

Ակցիային միանալու վերաբերյալ հայտարարությունների աճին զուգահեռ` իշխանական և մերձփաշինյանական քարոզիչները դաշտ նետեցին հետևյալ միտքը. Նիկոլ Փաշինյանն արդեն Մոսկվայում է:

Առաջինը, բնականաբար Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանն էր:

Վերջինս շարունակում է ամեն կերպ պաշտպանել կապիտուլյացիոն հայտարարությունը ստորագրած Փաշինյանին: Ավելին, Ռուսաստանի հայ համայնքից պաշտպանում է պետությունը թուլացրած Փաշինյանին:

Խրախճանքին միացել են նաև փաշինյանական քարոզչական մեքենայի այլ կարկառուն ներկայացուցիչներ և ֆեյքեր:

Սակայն մի շարք աղբյուրներ, որոնց հավաստիությունը նախկինում հաստատվել է, արդեն իսկ հերքել են Սաֆարյանի «նորությունը»:

Օրինակ, Արամ Գաբրելյանովը նշում է, որ Փաշինյանը, ըստ ամենայնի, Մոսկվա է ժամանելու ժամը 11-ին: Վերջինս նաև պետք է կորոնավիրուսի թեստ հանձնի:

Սաֆարյանի կողմից նման մանիպուլյացիոն հնարքը նպատակ ունի ստվերել ընդդիմադիրների նախաձեռնությունը:

 

Աղբյուր՝ AntiFake.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն