ԱՄՆ ԿՀՎ ապագա տնօրեն Բըրնսը մեծ գնահատանքի էր արժանացրել ՀՀ արտաքին քաղաքականությունը Սերժ Սարգսյանի իշխանավարման տարիներին

article-image

ԱՄՆ-ում ընտրված նախագահ Ջո Բայդենը պետական կարևորագույն պաշտոններում սկսել է առաջարկել իր թեկնածուներին: Շրջանառվում է նաև ամերիկյան Կենտրոնական հետախուզական վարչության հնարավոր ղեկավարի անունը: Վերջինս կարիերային դիվանագետ, պետքարտուղարի նախկին տեղակալ, ՌԴ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ուիլիամ Բըրնսն է, որը ներկայումս հանդիսանում է «Քարնեգի» հիմնադրամի նախագահը:

2018 թվականին հրապարակված «Համբերատար բանակցողը» ֆիլմում, որը նվիրված է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքական գործունեությանը, տեղ են գտել նաև Ուիլիամ Բըրնսի դիտարկումները ՀՀ տասնամյա արտաքին քաղաքականության և այն հաջողելու գործում Սերժ Սարգսյանի ունեցած դերի մասին:

 

 

Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ տարվող քաղաքականության և ստորագրված արձանագրությունների մասին` Բըրնսը նկատում է. «Ես շատ հիացած էի այդ շրջանում նախագահ Սարգսյանի անձնական դիվանագիտությամբ: Մեծ խիզախություն էր պահանջում առաջընթաց գրանցելու այդ գործը:  … Խորապես ափսոսում եմ, որ նախագահ Սարգսյանի խիզախ դիվանագիտությամբ կնքված արձանագրությունները վերջնանպատակին չհասան, թեև այդ ամենն իր ջանքերի պակասի պատճառով չէր»:

Ուիլիամ Բըրնսը նաև տարբեր նպատակներով այցեր է կատարել Հայաստան:

Նշենք, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը 10 տարի ղեկավարած ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և նրա դիվանագիտական հաջողությունների մասին խոսել են ժամանակի այլ պետությունների արտաքին քաղաքականության այնպիսի կարևոր դերակատարներ, ինչպիսիք են` Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Եվրոպայում ՆԱՏՕ-ի զինված ուժերի նախկին գերագույն հրամանատար, «Թաֆթս» համալսարանի Ֆլետչերի դիվանագիտության և իրավունքի դպրոցի նախկին դեկան Ջեյմս Ստավրիդիսը և այլոք:

 

Հեղինակ՝ Մելինե Հայրապետյան

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն