Պատերազմի ընթացքում վիրավորում ստացած և բուժման ուղարկված զինծառայողների աշխատավարձը մասնակի է վճարվել. ՊՆ-ն հաստատում է AntiFake.am-ի տեղեկությունը

article-image

Ինչպես ներկայացրել էինք նախորդ հրապարակմամբAntiFake.am-ը բազմաթիվ ահազանգեր էր ստացել այն մասին, որ պատերազմի ընթացքում վիրավորում ստացած և բուժման ուղարկված պայմանագրային զինծառայողների աշխատավարձը մասնակի է վճարվել:

Համապատասխան կառույցները մասնակի աշխատավարձ ստացած զինծառայողներին հայտնել էին, թե զինվորական հոսպիտալներում անցկացված մի քանի օրերը, օրինակ` 5 կամ 10 օրը, հաշվվել է որպես ոչ աշխատանքային օր, ուստի չկատարված աշխատանքի դիմաց չեն պատրաստվում վճարել:

Պատերազմի ընթացքում վիրավորում ստացած և բուժման ուղարկված զինծառայողների աշխատավարձի մասնակի վճարման կապակցությամբ պարզաբանումներ և պատասխաններ ստանալու նպատակով AntiFake.am-ը հարցում էր ուղարկել Պաշտպանության նախարարություն:

Համաձայն ՊՆ պարզաբանման՝ պատերազմի ընթացքում վիրավորում ստացած և բուժման մեջ գտնվող պայմանագրային զինծառայողները հանվում են զորամասի անձնակազմի ցուցակներից և թողնվում են կադրերի տրամադրության տակ` համաձայն ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամանի, որի հետևանքով էլ նրանց աշխատավարձը մասնակի է վճարվում:

Պետք է փաստել, որ մեր անվտանգության երաշխավորներն ու իրենց կյանքը հանուն մեզ վտանգողները պարգևատրումների և գովասանքի փոխարեն արժանանում են նման վերաբերմունքի: Այս գործելաոճը չի կարող մոտիվացնել իրենց ընտանիքը վարկերով ու տարատեսակ դժվարություններով պահող զինվորականներին շարունակել ծառայությունը Զինված ուժերում: 
 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն