Փաշինյանի խոսնակը ստել է. Պուտինի խոսնակ Պեսկովը հաստատել է, որ Մոսկվա այցից առաջ Փաշինյանին ռուս բժիշկներ են այցելել

article-image

Հունվարի 7-ին՝ Փաշինյան-Ալիև-Պուտին եռակողմ հանդիպմանն ընդառաջ` ԶԼՄ-ներում տեղեկություն տարածվեց, որ ռուս բժիշկների հատուկ խումբ Մոսկվայից ժամանել է Երևան։

Նրանք պետք է արյան նմուշառում կատարեին այն բարձրաստիճան հայ պաշտոնյաներից, որոնք պատրաստվում էին մեկնել Մոսկվա բանակցությունների համար։ Տեղեկությունը հայտնել էր WarGonzo տելեգրամյան ալիքը՝ հղում անելով ռուսական ուժային կառույցներում իր աղբյուրներին։

Ռուս բժիշկների Երևան ժամանելու մասին տեղեկությունը հաստատել էր նաև ռուսաստանցի մեդիամագնատ Արամ Գաբրելյանովը՝ հղում անելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի շրջապատի իր աղբյուրներին: Ըստ նրա՝ Երևան էր ժամանել բժիշկների երկու խումբ։

Գաբրելյանովի տեղեկություններով` մի խումբը ՀՀ վարչապետի նստավայրում Փաշինյանից արյուն էր վերցրել` անալիզի համար։ Երկրորդ խումբը եղել էր Երևանի հյուրանոցներից մեկում։ Նրանք պետք է ստուգեին Փաշինյանի անձնական ինքնաթիռի օդաչուներին և վարչապետի աշխատակազմի ևս 6 աշխատակիցների, որոնք, ենթադրաբար, նրա հետ Մոսկվա էին մեկնելու։

Ռուս բժիշկների Երևան ժամանելու մասին պաշտոնական տեղեկատվություն չէր հաղորդվել, սակայն Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը 5-րդ ալիքի «Հայլուր»-ի հետ զրույցում կտրականապես հերքել էր այդ լուրը: «Ոչ մի օտարազգի բժիշկ վարչապետին չի հետազոտել»,- եռակողմ հանդիպումից երկու օր առաջ ասել էր Մանե Գևորգյանը։

Հունվարի 12-ին Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը «Կոմերսանտ»-ի հետ զրույցում հայտնել է, որ Մոսկվա այցից առաջ ռուս բժիշկներ են այցելել Հայաստան՝ Նիկոլ Փաշինյանին:

Պեսկովը հայտնել է, որ բժիշկների մի խումբ էլ մեկնել է Բաքու՝ Ալիևին այցելելու համար՝ չնշելով, թե ինչ նպատակով են բժիշկներն այցելել Երևան ու Բաքու։ Այնուամենայնիվ, հոդվածի հեղինակը եզրակացրել է, որ ռուս մասնագետները հազիվ թե վստահեին հայ և ադրբեջանցի բժիշկներին և անձամբ են կորոնավիրուսի ու հակամարմինների անալիզներ վերցրել Փաշինյանից ու Ալիևից: Եվ ինչպես երևում է, անալիզների արդյունքները բավարարել է նրանց, քանի որ եռակողմ հանդիպումը կայացավ հունվարի 11-ին։

Փաստենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը հերթական անգամ ստել է՝ հերքելով Փաշինյանին ստուգելու նպատակով ռուս բժիշկների այցի մասին մամուլում տարածված տեղեկությունները։

 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն