Հ1-ը հեռացրել է Ավետիսյանների ընտանիքի մասին ռեպորտաժը, որտեղ հարազատների վիշտն օգտագործվում էր ընդդեմ Վազգեն Մանուկյանի և ներկայացվում նրանց դժգոհությունը վարչապետ Փաշինյանից

article-image

Երեկ՝ հունվարի 12-ին՝ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանությունից 6 տարի անց, մի շարք ԶԼՄ-ներ անդրադարձել են ողբերգական դեպքին՝ ներկայացնելով Ավետիսյանների ընտանիքի հարազատների՝ Պերմյակովի գործը վերաբացելու և Ավետիսյանների ընտանիքին պատկանող բնակարանը վերանորոգելու մասին պահանջները:

Հրապարակումներ են պատրաստել Հանրային հեռուստատեսության Լուրերի թողարկումը, «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը, ՀՀ Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանին պատկանող «1in.am» լրատվականը, վարչապետ Նիկոլ Փաշինյանին պատկանող «Armtimes.com» էլեկտրոնային կայքը, «Հայկական Ժամանակ» օրաթերթը և այլ լրատվամիջոցներ:

Նկատենք, որ քաղաքացիների հարկերով ֆինանսավորվող Հանրային հեռուստաընկերութունը առիթը բաց չի թողել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսներին, այս դեպքում՝ ընդդիմության միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանին թիրախավորելու և Ավետիսյանների ընտանիքի հարազատների պահանջը ներքաղաքական հարցերի համատեքստում օգտագործելու համար: Լուրերի թողարկման համար պատրաստված ռեպորտաժում ներկայացվել է Պերմյակովի գործի վերաբացման հետ որևէ առնչություն չունեցող մի հատված, որտեղ Ավետիսյանների ընտանիքի հարազատներից մեկն անդրադառնում է Վազգեն Մանուկյանի հետ զրույցին. «Հիմա, որ աթոռակռիվ է անում, թեկուզ ինքը՝ նույն Վազգեն Մանուկյանն ասաց՝ դեպք է, եղել է, հասկացանք, հասուն մարդ եք: Ուրեմն ծուխը մարեն, ասեն՝ դեպք է, եղել է, հա՞»,- ասել է հուզված վիճակում գտնվող Ավետիսյանների դուստրը՝ Անահիտը: Իսկ հատվածը Լուրերի թողարկման մեկնաբանը մատուցել է հետևյալ կերպ. «Դեռ կան մարդիկ, որոնք սփոփելու փոխարեն վիրավորում են»: 

 

 

Անահիտի պատմած նույն հատվածը ներկայացվել է նաև վարչապետի ընտանիքին պատկանող «Armtimes.com» էլեկտրոնային կայքում և «Հայկական ժամանակ» օրաթերթում:

Ավետիսյանների վիշտը Փաշինյանի ընդդիմախոսների դեմ օգտագործելու առիթով պատրաստված ռեպորտաժը հանրային դժգոհություն է բարձրացրել, որի հետևանքով Հանրային հեռուստատեսության հարթակներից՝ «1lurer.am» էլեկտրոնային կայքից, յութուբյան ալիքից և ֆեյսբուքյան էջից, հեռացվել է առանձին տեղադրված ռեպորտաժն ու համապատասխան տեքստային հրապարակումը:

Նկատենք նաև, որ Ավետիսյանների հարազատները Պերմյակովի գործի վերաբացման խոչընդոտների և Ավետիսյանների բնակարանը առանց վերանորոգման թողնելու հետ կապված իրենց դժգոհությունն են արտահայտել նաև վարչապետ Փաշինյանից. Անահիտը պատմել է, որ Նիկոլ Փաշինյանին նամակ են գրել՝ իրենց ընդունելու խնդրանքով, սակայն մերժում են ստացել:

Այս հատվածը հնարավորինս մեղմ տարբերակով ներկայացվել է Լուրերի ռեպորտաժում՝ «Վարչապետից հանդիպում են խնդրել, չի ստացվել» (19:43 րոպեից), ինչը կարող էր հրապարակումը բոլոր հարթակներից հեռացնելու երկրորդ պատճառը հանդիսանալ:

Բայց զարմանալի չի լինի նշելը, որ նշված հատվածը տեղ չի գտել «Արմենպրես»-ի, «Հայկական Ժամանակ»-ի և «Armtimes.com»-ի հրապարակումներում:

Այսպիսով կարող ենք փաստել, որ մեդիատեռորի մասին հայտարարությունները ներքաղաքական օրակարգ բերած իշխանությանը սպասարկող ԶԼՄ-ները, որոնցից առնվազն երկուսը սնվում են քաղաքացիների հարկերից, շարունակում են իշխանահաճո գործունեությունը. մարդկանց վիշտն օգտագործում են Փաշինյանի ընդդիմախոսներին թիրախավորելու համար, ինչպես նաև իշխանության համար ոչ բարենպաստ հայտարարությունները կա՛մ չեն լուսաբանում, կա՛մ էլ լուսաբանելուց հետո հեռացնում են իրենց հարթակներից:

Ստորև՝ Հանրային հեռուստատեսության՝ քննարկված հրապարակումը, որն այժմ հեռացված է բոլոր հարթակներից.

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն