Բանակից խուսափած Արման Բաբաջանյանը Եռաբլուր զինվորական պանթեոնի վերաբերյալ օրենքի նախագիծ է մշակում

article-image

Հունվարի 12-ին ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտարարել է. «Արցախյան երկրորդ պատերազմից հետո Եռաբլուր պանթեոնը սրբազան վայր է դարձել մեր ժողովրդի համար և նոր իմաստ է ձեռք բերել։ Սույն նախագծով առաջարկում եմ Հայաստանի պետական արարողակարգում որպես օտարերկրյա հյուրերի այցելության պաշտոնական վայր բացի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելությունը ընդգրկել նաև ղարաբաղյան ազատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող Եռաբլուր պանթեոնը:

Արցախյան զույգ հերոսամարտերը մեր նորագույն պատմության ամենանվիրական էջերն են։ Հայաստանի անկախության և պետականության համար իրենց կյանքն են զոհել մեր հազարավոր եղբայրները: Այդու, Հայաստան այցելող օտակրերյա պաշտոնյաների՝ Եռաբլուր այցելությամբ մենք հարգանքի տուրք կմատուցնեք նրանց հիշատակին՝ պետական մակարդակով ընգծելով մեր վերաբերմունքը արցախյան առաջին և երկրորդ պատերազմներին, ինչպես նաև այնտեղ հանգչող ապրիլյան պատերազմի հերոսացած նահատակներին և այլ պետական և զինվորական այրերին»:

Այն, որ պատգամավորական գործունեությունը սկսած-չսկսած` Արման Բաբաջանյանը խոսում է բանակի, բանակում առկա խնդիրների ու զոհված զինծառայողների մասին, նորություն չէ: Նախորդ տարիներին էլ բազմաթիվ քաղաքացիների վրդովվեցրել էր այն, որ ժամանակին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից խուսափած Բաբաջանյանը այցելում է զորամասեր, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան, հանդիպում զինվորների հետ:
 


 

Դեռևս նախորդ տարի լրատվամիջոցներում տեղեկություն էր հրապարակվել, որում նշվում էր, որ դեռևս 2006 թվականին Հայոց եկեղեցու Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանը այդ ժամանակ սարկավագ Արման Բաբաջանյանին կարգալույծ է հռչակել` «զինք զրկելով սարկավագի բոլոր ծառայութիւններէն եւ իրաւունքներէն»: Այս որոշմանը արքեպիսկոպոս Տերտերյանը հանգել էր` հաշվի առնելով Արման Բաբաջանյանի «կարգին ու կոչումին ամօթալի եւ անպատւաբեր արարքներ» առ այն, որ «Արման Բաբաջանեան (նախկին սարկաւագ), Հայաստանի մէջ ծնած ըլլալով, զինուորական ծառայութենէն խուսափած է:

Արման Բաբաջանյանը իր սարկաւագության կարգը եվ հոգեւոր ծառայությիւնը շահագործելով կեղծած է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտօնական կնիքը եվ Թեմիս Առաջնորդ` Գերշ. Տ. Յովնան Արքեպիսկոպոս Տէրտէրեանի ստորագրությիւնը»:

Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին սատարողներից մեկն է: Նա այսօր չի պահանջում Փաշինյանի հրաժարականը: Պատգամավորը այսօր աջակցում է Արցախը հանձնած և ամեն օր Հայաստանից տարածքներ հանձնող, հազարավոր զինծառայողների զոհվելու և հաշմանդամ դառնալու համար մեղավոր Նիկոլ Փաշինյանին: Այսքանով հանդերձ` այսօր «բանակի համար ոչինչ չխնայող» ու պատերազմի ընթացքում կրակված արկեր նկարող Բաբաջանյանը անամոթաբար խոսում է հայրենիքի համար զոհված զինծառայողների նկատմամբ հարգանքի մասին:

 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն